Այսօր՝ 2019-10-23 | RSS | FACEBOOK

Առայժմ առանց տեղումների Շնորհակալություն Պուտինին ու մերժում՝ տարածքների օկուպացումը Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան Փայլան.«Ինչպե՞ս կպարզաբանեք կանգառներում ատելություն քարոզող պաստառների առկայությունը» Բաշար Ասադ. «Էրդողանը գող է, նա գողանում է մեր հողերը» Սիսեռյանը «ձեռքերը լվացել է» Ամուլսարի թեմայից. hիմա բացառապես վարչապետն է զբաղվում. «Հրապարակ» Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների և Սերժ Թանկյանի միջև. «Հրապարակ» Երկուսը՝ մեկում. Արսեն Բաբայանին լռեցնելու գործընթացը վաղուց էր նախաձեռնվել. «Փաստ» Ով է ցուցմունք տվել Արա Բաբլոյանի դեմ. «Ժողովուրդ» «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ. «Փաստ» Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է. «Փաստ» Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» Կառուցվում են Վրաստանը Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային կապող նշանակալի ճանապարհներ․ «Մետաքսի ճանապարհի» տրամաբանությամբ ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են․ ինչ է մանրամասնում ԱԱԾ տնօրենի տեղակալը. «Ժողովուրդ» «Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք». Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կկալանավորե՞ն Ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման հնարավորություն - մանրամասնում է ՊԵԿ-ը Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն՝ մնացինք սպասելով․ Գևորգ Գորգիսյան Խրախուսե՞լ նոր բնակարանների ձեռքբերումը, թե՞ ոչ Փոստանջյանը՝ «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Վրաստանի Ազգային բանկը խստացրել է դրամական քաղաքականությունը Մ6-ի՝ Ալավերդիում մեկ շաբաթից կմեկնարկեն մայրուղու վրա հին կոյուղագծերը փոխարինելու աշխատանքները. ճանապարհը կփակվի ՀՀ ԱԳ նախարարը կարգի է հրավիրում իր ամուսնու ելույթը թողած, մազերի հարդարմամբ զբաղված Աննա Հակոբյանին (տեսանյութ) Ինքնասպանության թեման ու լրատվամիջոցները. ով և ում է մեղադրում Ալիեւից սպասում եմ, որ ինքն էլ ասի Հայաստանի եւ Արցախի համար լուծման ընդունելիության մասին. Փաշինյան Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է Ավիատոմսեր գնելու ԱԺ անթափանց, անաուդիտ մեխանիզմը Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն Վարչապետը չի կարող մարդ ուղարկի որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի. դա իր մեթոդը չի. Տիգրան Ավինյան (տեսանյութ) Աժ-ում քննարկում են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը Փաշինյանը ղարաբաղյան հարցում «գնդակը» տեղափոխում է Բաքվի կիսադաշտ. verelq.am Խուզարկվել են դեղատներ, տնօրենները ձերբակալվել են (տեսանյութ) ՀՀ պաշտպանության նախարարը շրջայց է կատարել ճամբարային ավանում Դիվերսիան` քառօրյա պատերազմի պես. հակառակորդի ջոկատայինների թիվը տասնյակից ավելի է եղել․ «Ժողովուրդ» Հայ պատանի բռցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Լատվիայում
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-10-23 09:27:15 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին հանձնվել է «Եղիցի լույս» մրցանակ

 

Հուլիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հադիսավոր արարողությունը: Պատվավոր մրցանակն այս տարի շնորհվել է ռուսաստանցի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակագից հայտնում են, որ այս տարվա մրցանակակրին իր օրհնությունն է բերել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բանժի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` բարձրորեն գնահատելով ռեժիսորի վաստակը կինոարվեստում հոգևոր արժեքների արտացոլման գործում: Սրբազանն ընդգծել է, որ պրն. Մինդաձեի արվեստում շեշտադրվում է այն գաղափարը, որ Աստծո արարչության մեջ մարդկային կյանքից առավել արժեքավոր բան գոյություն չունի և, նրա ֆիլմերում թեև կան շատ հակասական կերպարներ, սակայն արտացոլվում է այն միտքը, որ բոլորն էլ արժանի են կյանք ունենալու պարգևին:

Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանն ընթերցել է «Եղիցի լույս» մրցանակի հայրապետական վկայագիրը, որով հաստատվում է, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը 2019 թ. շնորհվում է կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին: Հավարտ վկայագրի ընթերցման, Նաթան արքեպիսկոպոսը կինոռեժիսորին հանձնել է «Եղիցի լույս» մրցանակը:

Շնորհակալական խոսքով հանդես է եկավ մրցանակակիրը` մասնավորապես նշելով, որ մրցանակը խթան կհանդիսանա շարունակելու ստեղծել ֆիլմեր հանուն լույսի և հանուն մարդու: Ռեժիսորը կարևորել է նաև այն հանգամանքը, որ մրցանակը հաստատումն է այն իրողությունների և գաղափարների, որոնց նա ձգտել է ամբողջ կյանքում: Մրցանակաբաշխության ավարտին համերգային կատարումներով հանդես է եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագաց երգչախումբը:

Նույն օրը մրցանակակիր Ալեքսանդր Մինդաձեին ընդունել է Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը նկատել է, որ ներկա ժամանակներում կինոարվեստը շարունակում է կարևոր առաքելություն իրականացնել` հանդիսանալով ազդու միջոց տարբեր արժեքների քարոզչության համար:

Այդ կապակցությամբ Նորին Սրբությունը բարձր է գնահատել Ա. Մինդաձեի վաստակը կինոարվեստի միջոցով հոգևոր-բարոյական արժեքների խթանման և տարածման, մարդկային կյանքը բարի, ճշմարիտ և բարձր արժեքներով լցնելու գործում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս է հայտնել, որ «Եղիցի լույս» մրցանակի հանձնումն առիթ կդառնա նրա ստեղծագործական կյանքում նոր ներշնչանքերի և օգտաշատ իրագործումների: