Այսօր՝ 2019-07-17 | RSS | FACEBOOK

Խախտումներ Աբովյան քաղաքում․ «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» պաշտոնատար անձիք տուգանվել են Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով 47-ամյա անհատ ձեռներեցը յուրացրել է 8 մլն դրամի ոսկերչական իրեր. ՔԿ ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Լեռնակերտ համայնքից էին. Armtimes.com Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 16.92 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Լավրով. Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում Շուրջ 100.000 դոլարի ապօրինի դեղեր են ներմուծել Հայաստան և իրացրել․ ԱԱԾ Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Երևանում սպասվում է +40 Վայոց Ձորի գյուղերում արջը վնասել է ցանցե ցանկապատն ու ծիրանենիները ԵԼ․ «Բանանցը» պարտվեց և լքեց պայքարը Ադրբեջանի քաղաքացիները սկսել են ավելի շատ անշարժ գույք գնել Թուրքիայում Սասնա Ծռերի ապստամբությունը վիժեցրեց Արցախը եւ պետականությունը հանձնելու գործընթացը. «Սասնա ծռեր» Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարերի Ֆրանսիայի նախարարը հրաժարական տվեց՝ պետության հաշվին ճոխ ճաշերի պատճառով Ադրբեջանի բանակը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել․ ՊՆ խոսնակ Կոտայքի մարզպետը պահանջում է անվավեր ճանաչել Նոր Գեղիի 18 փողոցները նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումը Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ առգրավվել է համակարգիչը և կնիքվել սենյակը. Politica.am Ծեծ, անչափահասի հետ սեքսուալ գործողություն. օպերատիվ քրոնիկոնը Հայաստանում Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Հակառուսական հիստերիան վնասաբեր է. Լավրով
Օձերն ակտիվանում են․ ԱԻՆ-ը հորդորում է հետևել վարքականոններին Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Հենրիխ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանն ամուսնացան (ֆոտո) Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ընդունվեց Մեկնարկել է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման եւ տարածման ծրագիրը. նախարարություն ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է Արթուր Վանեցյանը և Վիսենտե Դել Բոսկեն շրջել են Երևանում Երաժշտության տոն Երևանում Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ «Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ» Մասիսում ջրաչափի դիտահորերից մեկում թունավոր օձ է հայտնաբերվել (տեսանյութ) «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում Արշակ Հայրապետյան. Լյովա Գևորգյանի ոսկե մեդալը սպասված էր
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

«Սամվել Ալեքսանյանին փողի դիմաց ասպետության շքանշանով մկրտելը կարող է շատ խորհրդանշական լինել». Հրանուշ Խառատյան

 

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ծիրանի ասպետով» ասպետի արժանապատվության նվաստացման վատ ավանդույթի սկիզբ է դրվում: Ասպետների, ասպետության և ասպետականության մասին միֆերը ժուժկալության, անձնազոհության, կարոտյալի օգնության վրա են խարսխված, մի ոչնչացրեք այդ արժեքները, մի ասեք, որ այդ արժեքներն անգոյ են...

Սամվել Ալեքսանյանին փողի դիմաց երախտագիտության համար ասպետության շքանշանով «ասպետ» մկրտելը կարող է շատ խորհրդանշական լինել: Սամվել Ալեքսանյանի փողի կարևոր աղբյուրներից մեկն Արարատյան դաշտի անապատացումն է՝ հանուն իր ձկնաբուծարանների եկամտի, հարյուրավոր ընանիքների եկամտի, այդ թվում՝ Արարատյան դաշտի ծիրանի այգիների չորացումը՝ հանուն այն փողի, որի մի մասով հովանավորվել է «Ոսկե ծիրան» փառատոնը՝ դառնալով Սամվել Ալեքսանյանի «ասպետական կոչման» աղբյուրը: Սա բառախաղ չէ. բնական ծիրանի փոխարինումը ոսկե ծիրանով տվյալ դեպքում ուղիղ իմաստով բնական ծիրանի ոչնչացումն է, ասպետ Սամվել Ալեքսանյանի ողջ գործունեության, այդ թվում մեր կարևոր շտեմարանի՝ Արարտյան դաշտի անապատացման խրախուսանքը: Խրախուսվում է բնականի ոչնչացումը:

Տխուր է, որ «Ոսկե ծիրան»-ի նպատակների հետ որևէ աղերս չունեցող մարդն արհեստականորեն ասպետացել է՝ երկար տարիներ ամենագռեիկ ձևերով փողոցային կռիվների պատրաստելով իր իսկ կողմից չքավորեցված բանդաներին՝ ընտրակեղծարարներին, փակ շուկայի ապօրինի շինարարության «պաշտպաններին»՝ «ասպետորեն» կռվի նետելով արդարության և իրավունքի համար պայքարող ասպետների դեմ. թերթեք ձեր ֆեյսբուքյան էջերը և տեսեք, թե դեռ երեկ ծիրանի այսօրվա նորաթուխ ասպետն ինչ շռայլությամբ ու բավականությամբ է աջ ու ձախ աքացիներ հասցնում:

Ընդամենը մի քանի տարի առաջ «ծիրանի ասպետը» մի ամբողջ օրով հավատացյալների առաջ փակել էր տվել մի եկեղեցի այն դեպքում, երբ ասպետի խնդիրը բացելն է... Սամվել Ալեքսանյանի փողը վատ հոտ ունի՝ դա չորացած հողի, անապատի, թունավոր օղու, փտող կարտոֆիլի, հոտած կաղամբի, ձկան, ճտճտան խորովածի և արյան՝ միմյանց խառնված հոտն է, որոնք ոʹչ խառը, ոʹչ անխառը որևէ կերպ չեն առնչվում ասպետականությանը: Ասպետական նոր ավանդույթների ձևավորման վատ հիմքերի վրա ենք, տիկնայք և պարոնայք...»:

Հիշեցնենք, որ գործարար Սամվել Ալեքսանյանը «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պարգեւատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով: