Նիկոլ, մի վախեցիր». Փաշինյանն ու Տուսկն անցան բողոքի ակցիա անող՝ Քոչարյանի աջակիցների կողքով. (տեսանյութ)․ News.am
|
![]() |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ հուլիսի 10–ին բողոքի ակցիան են նախաձեռնել՝ ի աջակցություն երկրորդ նախագահի։ News.am-ի հաղորդմամբ՝ Հյուսիսային պողոտայից աջակիցները պաստառներով և «Քոչարյան հերոս» վանկարկումներով շարժվել են դեպի կառավարության շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի մամուլի ասուլիսը, սակայն ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ շենքին՝ պատ կազմելով հրապարակի շատրվանների մոտ։
Քիչ անց Փաշինյանը Տուսկի հետ դուրս է եկել կառավարության շենքից՝ զբոսնելու։ Նրանք անցել են ցուցարարների կողքով։ Քոչարյանի աջակիցները տեսնելով նրանց՝ սկսել են վանկարկել «Քոչարյան հերոս», «Նիկոլ մի վախեցիր քո ժողովրդից»։ Փաշինյանը, տեսնելով ցուցարարներին, որևէ արձագանք չի տվել։