Այսօր՝ 2019-10-23 | RSS | FACEBOOK

Շնորհակալություն Պուտինին ու մերժում՝ տարածքների օկուպացումը Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան Փայլան.«Ինչպե՞ս կպարզաբանեք կանգառներում ատելություն քարոզող պաստառների առկայությունը» Բաշար Ասադ. «Էրդողանը գող է, նա գողանում է մեր հողերը» Սիսեռյանը «ձեռքերը լվացել է» Ամուլսարի թեմայից. hիմա բացառապես վարչապետն է զբաղվում. «Հրապարակ» Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների և Սերժ Թանկյանի միջև. «Հրապարակ» Երկուսը՝ մեկում. Արսեն Բաբայանին լռեցնելու գործընթացը վաղուց էր նախաձեռնվել. «Փաստ» Ով է ցուցմունք տվել Արա Բաբլոյանի դեմ. «Ժողովուրդ» «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ. «Փաստ» Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է. «Փաստ» Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» Կառուցվում են Վրաստանը Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային կապող նշանակալի ճանապարհներ․ «Մետաքսի ճանապարհի» տրամաբանությամբ ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են․ ինչ է մանրամասնում ԱԱԾ տնօրենի տեղակալը. «Ժողովուրդ» «Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք». Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կկալանավորե՞ն Ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման հնարավորություն - մանրամասնում է ՊԵԿ-ը Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն՝ մնացինք սպասելով․ Գևորգ Գորգիսյան Խրախուսե՞լ նոր բնակարանների ձեռքբերումը, թե՞ ոչ Փոստանջյանը՝ «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ Նման արհեստական սահմանափակումներով կատարված ընտրություններում հաղթած որևիցէ հոգևորական չի կարող լինել ոչ արժանընտիր և ոչ էլ ազգընտիր․ Սեպուհ արք. Չուլջյան
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Վրաստանի Ազգային բանկը խստացրել է դրամական քաղաքականությունը Մ6-ի՝ Ալավերդիում մեկ շաբաթից կմեկնարկեն մայրուղու վրա հին կոյուղագծերը փոխարինելու աշխատանքները. ճանապարհը կփակվի ՀՀ ԱԳ նախարարը կարգի է հրավիրում իր ամուսնու ելույթը թողած, մազերի հարդարմամբ զբաղված Աննա Հակոբյանին (տեսանյութ) Ինքնասպանության թեման ու լրատվամիջոցները. ով և ում է մեղադրում Ալիեւից սպասում եմ, որ ինքն էլ ասի Հայաստանի եւ Արցախի համար լուծման ընդունելիության մասին. Փաշինյան Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է Ավիատոմսեր գնելու ԱԺ անթափանց, անաուդիտ մեխանիզմը Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն Վարչապետը չի կարող մարդ ուղարկի որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի. դա իր մեթոդը չի. Տիգրան Ավինյան (տեսանյութ) Աժ-ում քննարկում են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը Փաշինյանը ղարաբաղյան հարցում «գնդակը» տեղափոխում է Բաքվի կիսադաշտ. verelq.am Խուզարկվել են դեղատներ, տնօրենները ձերբակալվել են (տեսանյութ) ՀՀ պաշտպանության նախարարը շրջայց է կատարել ճամբարային ավանում Դիվերսիան` քառօրյա պատերազմի պես. հակառակորդի ջոկատայինների թիվը տասնյակից ավելի է եղել․ «Ժողովուրդ» Հայ պատանի բռցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Լատվիայում
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-10-23 09:27:15 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Լավամարդ է լինում. Դավիթ Տոնոյանը սրբագրում է նախկին շեֆին

 

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է և սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետով՝ նախկինում սահմանված 3 տարի ժամկետի փոխարեն: Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու և 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամկետներն են:

Այսպիսով, որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունների իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ, որոնց համաձայն, նպատակային ուսումնառության համար տարկետման իրավունք է սահմանվել նաև միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողներին, ինչպես նաև փոփոխվել են ՊՆ պատվերով, ներառյալ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ուսումնառություն անցած անձանց հետ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերի կնքման ժամկետները:

Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվելու համար հիմք ընդունել սովորողի (դիմորդի) առաջադիմությունը: Սովորողի դեպքում միջին որակական գնահատականը (ՄՈԳ) պետք է կազմի տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը, իսկ դիմորդի դեպքում՝ տվյալ ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը, իսկ այն քաղաքացիների համար, որոնք օրենսդրության համաձայն բուհ են ընդունվում առանց ընդունելության քննությունների՝ ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը:

Պաշտպանության նախարարը նշեց, որ 2019-2020 թթ-ի ուսումնական տարվա շրջանակներում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող 479 քաղաքացի կօգտվի տարկետումից: «Մենք գնացել ենք այդ քայլին, քանի որ մեզ համար միջին մասնագիտական կրթությունն էլ է կարևոր, հետագայում կրթական մակարդակը մեր ենթասպայական կազմի կբարձրանա, բայց արդեն իսկ ունենք օրենքով սահմանված կարգով հրաժարվողներ և զորակոչվողներ՝ մոտավորապես 40 հոգի»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Նշվեց նաև, որ «Պատիվ ունեմ» ծրագրով պաշտպանության նախարարության պատվերը կազմում է 350 տեղ, որից 320-ը դասակի հրամանատարի պատրաստության ծրագրով, 30-ը՝ բժշկական մասնագիտություններով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ նախագիծը հնարավորություն կտա ավելի շատ դիպլոմավոր մասնագետներ զորակոչել բանակ և, ըստ էության, կրթական մակարդակի աճ կապահովել:

Դավիթ Տոնոյանն էլ արձագանքեց. «Եթե ընթացքում չհիվանդանան, էդ տենդենցն էլ է լինում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ նշեց . «Մենք հիմա 0-ից մինչև 18 տարեկաններին անվճար բուժում ենք իրականացնում, հիմա նրանք այլևս չեն հիվանդանա, առողջություն մաղթենք բոլորին»: