Այսօր՝ 2019-10-23 | RSS | FACEBOOK

Շնորհակալություն Պուտինին ու մերժում՝ տարածքների օկուպացումը Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան Փայլան.«Ինչպե՞ս կպարզաբանեք կանգառներում ատելություն քարոզող պաստառների առկայությունը» Բաշար Ասադ. «Էրդողանը գող է, նա գողանում է մեր հողերը» Սիսեռյանը «ձեռքերը լվացել է» Ամուլսարի թեմայից. hիմա բացառապես վարչապետն է զբաղվում. «Հրապարակ» Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների և Սերժ Թանկյանի միջև. «Հրապարակ» Երկուսը՝ մեկում. Արսեն Բաբայանին լռեցնելու գործընթացը վաղուց էր նախաձեռնվել. «Փաստ» Ով է ցուցմունք տվել Արա Բաբլոյանի դեմ. «Ժողովուրդ» «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ. «Փաստ» Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է. «Փաստ» Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» Կառուցվում են Վրաստանը Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային կապող նշանակալի ճանապարհներ․ «Մետաքսի ճանապարհի» տրամաբանությամբ ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են․ ինչ է մանրամասնում ԱԱԾ տնօրենի տեղակալը. «Ժողովուրդ» «Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք». Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կկալանավորե՞ն Ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման հնարավորություն - մանրամասնում է ՊԵԿ-ը Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն՝ մնացինք սպասելով․ Գևորգ Գորգիսյան Խրախուսե՞լ նոր բնակարանների ձեռքբերումը, թե՞ ոչ Փոստանջյանը՝ «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ Նման արհեստական սահմանափակումներով կատարված ընտրություններում հաղթած որևիցէ հոգևորական չի կարող լինել ոչ արժանընտիր և ոչ էլ ազգընտիր․ Սեպուհ արք. Չուլջյան
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Վրաստանի Ազգային բանկը խստացրել է դրամական քաղաքականությունը Մ6-ի՝ Ալավերդիում մեկ շաբաթից կմեկնարկեն մայրուղու վրա հին կոյուղագծերը փոխարինելու աշխատանքները. ճանապարհը կփակվի ՀՀ ԱԳ նախարարը կարգի է հրավիրում իր ամուսնու ելույթը թողած, մազերի հարդարմամբ զբաղված Աննա Հակոբյանին (տեսանյութ) Ինքնասպանության թեման ու լրատվամիջոցները. ով և ում է մեղադրում Ալիեւից սպասում եմ, որ ինքն էլ ասի Հայաստանի եւ Արցախի համար լուծման ընդունելիության մասին. Փաշինյան Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է Ավիատոմսեր գնելու ԱԺ անթափանց, անաուդիտ մեխանիզմը Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն Վարչապետը չի կարող մարդ ուղարկի որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի. դա իր մեթոդը չի. Տիգրան Ավինյան (տեսանյութ) Աժ-ում քննարկում են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը Փաշինյանը ղարաբաղյան հարցում «գնդակը» տեղափոխում է Բաքվի կիսադաշտ. verelq.am Խուզարկվել են դեղատներ, տնօրենները ձերբակալվել են (տեսանյութ) ՀՀ պաշտպանության նախարարը շրջայց է կատարել ճամբարային ավանում Դիվերսիան` քառօրյա պատերազմի պես. հակառակորդի ջոկատայինների թիվը տասնյակից ավելի է եղել․ «Ժողովուրդ» Հայ պատանի բռցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Լատվիայում
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-10-23 09:27:15 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Սևանա լճի կանաչելու աստիճանը զգալիորեն նվազել է․ նախարար

 

Սևանա լճի կանաչելու աստիճանը զգալիորեն նվազել է, ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 1 սմ-ով բարձր է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ լճի մաքրման համար միջնաժամկետ ծախսերի ծրագրով լրացուցիչ գումար կհատկացվի:

Նախարարը տեղեկացրել է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի 25 մլն խմ-ով ավելի քիչ ջուր է վերցվել Սևանա լճից։ Ավելին՝ 5 մլն խմ ջուր էլ Արփա-Սևանի միջոցով լցվել է Սևանա լիճ։

«Սպասում ենք, որ այս թիվը կավելանա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Գրիգորյանը՝ ավելացնելով, որ առաջիկա երկու տարում մաքրվելու է 770 հա տարածք:

Անդրադառնալով նախորդ կառավարության տարիներին ծրագրված աշխատանքներին՝ Գրիգորյանը նշել է, որ ինչպես պարզվել է փաստաթղթերի ուսումնասիրությունից, դրանք չեն կատարվել: Նա ցուցադրել է 2012 թվականի տեսչական ստուգման մի արձանագրություն, որի համաձայն Սևանա լճի շուրջ 700 հա տարածքում մաքրում չի իրականացվել, ինչպես ծրագրված է եղել։

«Բազմաթիվ տեղեր նշված է, որ մաքրում չի կատարվել, կոճղերը մնացել են ջրի մեջ ամբողջ ծավալներով։ Այս ամենը 700 հա է կազմում։ Այսինքն՝ տարբեր տարիներին, տարբեր պայմանագրերով մաքրում պետք է իրականացվեր, սակայն չի արվել։ Օրինակ՝ Վարդենիսի մասնաճյուղում աշխատանքներն 30 տոկոսով են կատարվել, բայց կոճղերը չեն հեռացվել, ամբողջը մնացել է ջրի մեջ։ Արտանիշում զգալի տարածքներ էլի ջրի մեջ են մնացել։ Այսինքն՝ պետությունը տարբեր տարիներին գումարներ է հատկացրել Սևանում այս մաքրումներն իրականացնելու համար, բայց փայտանյութը կտրվել, հանվել է, իսկ կոճղը մնացել ջրում», - ներկայացրել է նախարար Գրիգորյանը։

2015-2017 թվականների մաքրման բոլոր աշխատանքների վերաբերյալ ուսումնասիրությունը՝ նախահաշիվներ, հանձնման, ընդունման ակտեր և այլն, հավաքագրվել ու տրվել է Գլխավոր դատախազությանը։

Անդրադառնալով լճում այս պահին իրականացվող գործողություններին՝ Էրիկ Գրիգորյանն ասել է, որ առաջին հերթին լճից ջուր բաց չի թողնվում, կատարվել են մաքրման կայանների ուսումնասիրություններ։

«Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում կան մեխանիկական մաքրման կայաններ, մենք ուսումնասիրություններ ենք կատարել՝ վերցնելով տվյալներ և՛ «Վեոլիա ջուր» ընկերությունից, և՛ արտադրողներից ու երեք մաքրման կայանների վերաբերյալ կառավարությանը ներկայացրել ենք գնառաջարկ, թե այդ երեք քաղաքներում կենսաբանական մաքրման կայաններ տեղադրելու համար ինչ գումար կպահանջվի։ Հենց այս պահին իրականացվում են գետերի մաքրման ուսումնասիրություններ, որովհետև վարչապետի աշխատակազմի հետ ունենք համաձայնություն, որ հաշվարկվի, թե այդ ծախսերն ինչքան կլինեն։ Դրանից հետո նույնպես կդիմենք, որ այդ գումարները ստանանք», - ասել է Էրիկ Գրիգորյանը։

Նախարարի ներկայացմամբ՝ Մարտունի և Վարդենիս քաղաքներում մաքրման կայան կառուցելու համար անհրաժեշտ է 888 մլն դրամ, Գավառում՝ 1 մլրդ 186 մլն դրամ։

Հարցին՝ իրատեսակա՞ն է, որ այդքան գումար կտրամադրվի, Գրիգորյանը պատասխանել է.

«Խոսքն այն մասին է, որ մենք ուսումնասիրել ենք՝ ինչ տարբերակներ կան իրավիճակից դուրս գալու համար, մենք ներկայացրել ենք այս տարբերակը։ Այժմ էլ առաջարկներ ենք ստանում ոչ միայն Հայաստանից, այլ նաև Ռուսաստանից, այլ երկրներից»։

Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, այսօր Սևանա լճում ստեղծված իրավիճակը երկար տարիների ոչ ճիշտ կառավարման արդյունք է։

«Եթե մենք այս պահին ջուր չվերցնենք Սևանից, աղտոտման աղբյուրները չավելացնենք, միևնույն է, բացարձակապես բավարար չէ։ Պետք է հստակ գործողություններ իրականացվեն, քանի որ արդեն իսկ հավասարակշռությունը խախտված է, սառը շերտը վնասված է, և այդ ամենը պետք է վերականգնվի։ Սևանի հետ կատարվող աշխատանքների ռեժիմն արտակարգ բնույթի պետք է լինի», - հայտարարել է նախարարը։