Ինչ 40 տարի. Իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը հերքում է (տեսանյութ)
|
![]() |
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե հայտարարել է, որ իշխանության են եկել առնվազն 40 տարով:
«Նման պնդում որևէ մեկը չի կարող անել, նույնիսկ բռնապետական իշխանությունը չի կարող նման պնդում անել։ Մենք ունեինք իշխանություն, որի ներկայացուցիչները նման պնդումներ էին անում, տեսանք՝ ինչ եղավ: Նույնիսկ բռնապետական իշխանությունը նման պնդում չէր կարող անել, ուր մնաց ժողովրդական ճանապարհով ընտրված իշխանությունը»,- այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ասուլիսի ժամանակ հայտարարեց Եղոյանը։
Հարցին՝ ինչքան ժամանակով են եկել իշխանության, Եղոյանը պատասխանեց. «Այս ընտրություններում ստացել ենք 5 տարվա մանդատ, կես տարին անցել է, մնաց 4.5 տարի, հետո կերևա»:
Հիշեցնենք՝ «Ժամանակ» թերթը գրել էր. «Վերջերս Աղվերանում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ ԱԺ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել էր, որ իրենք իշխանության են եկել առնվազն 40 տարով»: