Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Այո, կան խնդրահարույց կետեր․ Մակունց (տեսանյութ)

 

Սահմանադրական դատարանին առնչվող հարցերի հետ կապված հակված ենք լուծումներով հանդես գալ մինչև սեպտեմբեր։ Այս մասին այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ասուլիսի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Լուծումների փնտրտուք ասելով՝ նկատի ունենք, որ օրենքի շրջանակներում լինեն մեր բոլոր գործողությունները և որևէ կերպ հանգուցալուծումը չդիտարկվի որպես դատական իշխանության նկատմամբ միջամտություն: Մեր դիրքորոշումն իրավական լուծում տալն է, նաև կարևոր է միջազգային պարտավորության շրջանում որևէ խնդրահարույց որոշումների չհանգելը»,-ասաց Մակունցը:

Դիտարկմանը, թե Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորների յոթ թափուր տեղեր է տեսնում, Լիլիթ Մակունցը նկատեց, որ նույնիսկ իրավաբանական տիրույթում միանշանակ չկա մոտեցում հարցի վերաբերյալ, այսինքն՝ բախում կա։

«Առաջին հերթին խնդիրը պետք է լուծվի իրավական տիրույթում, փորձենք իրավաբանների, փորձագետների միջոցով լուծում գտնել։ Այո, անցումային դրույթների հետ կապված կան խնդրահարույց կետեր»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում