Այսօր՝ 2021-10-25 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (տեսանյութ)․ Aysor.am

 

Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետևանքով գիշերը հրդեհ է բռնկվել։

Aysor.am-ի հետ զրույցում սահմանամերձ Խաչիկի համայնքապետ Հովիկ Սմբատյանն ասել է, որ հրդեհը բռնկվել է իրենց գյուղի սահմանին՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։

«Մինչև գիշերը ժամը երկուսը կրակ ենք հանգցրել, գյուղացիների ու հրշեջների օգնությամբ հաջողվեց մարել կրակը, կարելի է ասել՝ մեծ ծավալի վնաս չի եղել», - ասել է նա։

Հովիկ Սմբատյանն ասել է, որ այս պահին էլ գյուղում ծուխ է նշմարվում. փորձում են հասկանալ՝ ինչից է։

Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանն էլ տեսանյութ է հրապարակել հրդեհից։

Նա տեղեկացրել է, որ ժամը 1։30-ի դրությամբ դեպի դաշտեր հրդեհի տարածվելը կասեցվել է։

«Շնորհակալ եմ ձեր սրտացավության և աղոթքների համար», - նշել է նա։