Այսօր՝ 2021-10-25 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ ուղիղ

 

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադրի օրակարգում ներառված է 29 հարց, որից 22-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի:

Այսօր կքննարկվեն «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին, Կրթության և գիտության բնագավառում նշանակելի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին, գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի կառավարության առաջարկությունների նախագծի մասին, Սպորտի բնագավառում նշանակելի նվաճումներ ունեցող Դավիդ Օվասապյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագծերը և այլ հարցեր։

Կառավարության նիստի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։