Այսօր՝ 2020-01-20 | RSS | FACEBOOK

...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր քննություն կանցկացվի. Ռոբերտ Քոչարյանին հիշեցնող ևս մեկ գործ Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Սերժ Սարգսյանին և ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվել Սմարթֆոններն ու սահմանին կանգնած, թիրախ դարձող զինծառայողը. անհրաժեշտությո՞ւն, թե՞ վտանգ Փաստորեն, մեր կառավարության միակ առաջարկը 27 տարին լրացած և հայրենիք վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին քրեական հետապնդումն է. Գևորգ Գորգիսյան ...Մինչև ԱՍԱԼԱ-ի ծնունդը աշխարհը լռում էր... Հայ գաղտնի բանակի 45-ամյակի առթիվ Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. մերկասառույց, ձյուն «ԱԺ-ում 2019-ի բյուջեից բաժանվել է ավելի քան 2 մլն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի». Արսեն Բաբայան Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով Կառավարության դեգերումը, անցնող ժամանակը և պահպանվող աղքատությունը Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ» Իշխող թիմի որոշ անդամներ սկսել են «խաղեր տալ» այլ ուժերի հետ. «Իրատես» Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». Փողը՝ իրենց, հոգսը՝ բնակչին. Երևանի քայլած թաղապետերի գործունեությունից հանրության դժգոհությունը գնալով մեծանում է. «Իրատես» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Եկամտահարկի նվազեցման թաքնված կողմը. ովքե՞ր են շահում դրանից. «Փաստ» Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Թվային տրանսֆորմացիան որպես մրցունակության գրավական հայաստանյան ՓՄՁ-ների համար Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը. մի քանի հարց Արմեն Աշոտյանից «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ» Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով «168 ժամ». Որտե՞ղ է թաքնված շան գլուխը. ինչո՞ւ փոխվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2019-11-22 10:21:54 2020-01-16 10:27:17

36 հոգի պետք է բերման ենթարկեին, մյուսներն ու՞ր են․ Փաշինյանը՝ Իջևանում տեղի ունեցած իրադարձությունների մասին

 

Երեկ Իջևան քաղաքում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել. ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց կառավարության այսօրվա նիստում՝ անդրադառնալով հուլիսի 17-ին Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին:

«12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք, բարեբախտաբար, ոչ շատ ծանր, 2 քաղաքացի է մարմնական վնասվածք ստացել: Այսպիսով, ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը: Միանգամից ասեմ, որ կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության, բայց այդ մասին մի փոքր ավելի ուշ կխոսենք: Այժմ ոստիկանության պետի տեղակալ պարոն Մովսիսյանը նոր է վերադարձել Իջևանից: Պարոն Մովսիսյան, զեկուցեք՝ ի՞նչ է տեղի ունեցել երեկ, և ինչպիսի՞ն է իրավիճակն այս պահին»,- ասաց վարչապետը։

Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը նշեց, որ ապօրինի ծառահատման կանխման շրջանակում միջոցառումներ էին իրականացվում Լոռու և Տավուշի մարզի տարածքներում:

«Տեղավորվել էին անշարժ պահակակետեր՝ այն կարևոր ուղիներով, որոնցով կարող էին արտահանվել այդ ապօրինի ծառահատված քանակները, որը դժգոհություն էր առաջացրել այդ հատվածի մոտ, ովքեր զբաղվում են ապօրինի ծառահատումներով, և նրանք փողոց փակելու միջոցով ուզում էին իրենց հարցերին կարգավորման ընթացք տալ: Այդ կապակցությամբ երեկ՝ հուլիսի 17-ին, Իջևան քաղաքում մի քանի անգամ փակվեց և բացվեց Իջևան-Վրաստան մայրուղին և Իջևանի Երևանյան փողոցը: Մոտ 500 հոգի անձանց կողմից պահանջ էր դրվում, ինչպես Դուք նշեցիք, կառավարությանը, որպեսզի հանեն այդ անշարժ պահակակետերը և թույլ տան իրենց այդ ապօրինի ծառահատված քանակն արտահանել մարզերից, բնականաբար, երևի վաճառքի նպատակով»,- զեկուցեց Մովսիսյանը։

Վարչապետը նշեց, որ իր տեղեկություններով՝ բերման ենթարկվողների ցանկն ավելի լայն էր, պետք է շուրջ 36 հոգի, առավել կազմակերպիչները բերման ենթարկվեին:

«Տվյալ դեպքում ակտիվիստ բառն օգտագործելն այդքան էլ պատեհ չէ, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ ակտիվիստ ասել: 36 հոգի պետք է բերման ենթարկեին, մյուսներն ու՞ր են»,-ասաց Փաշինյանը։

Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ գիշերն իրականացվել են օպերատիվ գործողություններ, բոլորի հասցեներով գնացել էին խմբեր, որ բերման ենթարկվեին այդ անձինք, որոնց ցուցակը ոստիկանությունն ուներ, բայց նրանք բացակայել են բնակության վայրից, հիմա աշխատանքները շարունակվում են նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նրա խոսքով, այդ թվաքանակից 19-ն են բերման ենթարկվել:

«Գործը գտնվում Տավուշի մարզի քննչական վարչությունում, և հիմա էլ Ոստիկանության պետը գտնվում է Իջևանում: Մեր ուժերն ուժեղացված վիճակում այնտեղ են, որովհետև հնարավորություն կա, որ դժգոհություն առաջացնի նաև այդ հանգամանքը, որ մի քանի հոգու բերման են ենթարկել և ձերբակալել, և կարող է նորից փորձեն փողոցը փակել»,-ասաց Վարդան Մովսիսյանը։