Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Քաղաքապետարանը չի ընդունել անորակ ճաքալցման աշխատանքը Արշակունյաց պողոտայում

 

Երևանի քաղաքապետարանը չի ընդունել Արշակունյաց պողոտայում օրերս կատարված ասֆալտապատման միջոցով ճաքալցման աշխատանքը, ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Քաղաքապետարանը չի ընդունել անորակ ճաքալցման աշխատանքը Արշակունյաց պողոտայում: Օրեր առաջ Արշակունյաց պողոտայում անորակ ճաքալցման աշխատանքներ է կատարել մրցույթը հաղթած ընկերությունը: Քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել աշխատանքի արդյունքը, և ընկերությունը իր միջոցներով հիմա ճաքալցման փոխարեն ամբողջական ասֆալտապատում է այդ հատվածը», - գրել է նա և կից տեսանյութ հրապարակել: