Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Թուրքիայից վտարել են Քուրդիստանի դրոշը պարզած իրաքցի զբոսաշրջիկներին (տեսանյութ)

 

Թուրքիայի Տրապիզոն նահանգում միջադեպ է եղել տեղի բնակիչների, ոստիկանության և իրաքյան Քուրդիստանից ժամանած զբոսաշրջիկների միջև, հաղորդում է «Էրմենիհաբերը»։

Տրապիզոնի Չայքարա շրջանի Ուզունգյոլ թաղամասում զբոսաշրջիկները Քուրդիստանի դրոշը և «Քուրդիստան» գրությամբ պաստառ են պարզել։ Տեղի բնակիչներից մեկը հարձակվել է նրանց վրա, խլել դրոշն ու պաստառը՝ բղավելով. «Սա Թուրքիան է, այստեղ չեք կարող Քուրդիստանի դրոշ ծածանել»։

Դեպքին միջամտել են ոստիկանները, որոնք նախ օդ են կրակել և փորձել հանդարտեցնել դրությունը, ապա բերման են ենթարկել իրաքցի զբոսաշրջիկներին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տրապիզոնի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել Թուրքիայից վտարել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից ժամանած 9-ը զբոսաշրջիկի։

Հատկանշական է, որ Թուրքիան բավականին լավ հարաբերությունների մեջ է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության հետ և այնտեղ ներկայացուցչություն էլ ունի, որտեղ ծածանվում է Թուրքիայի դրոշը։ Իսկ Քուրդիստանի դրոշը Թուրքիայում ոչ միայն չեն թողնում ծածանել, այլև փաստորեն պատժում են դրա համար։