Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հասցվել է 11 մլրդ 170.4 մլն ՀՀ դրամի, 6.1 մլն ԱՄՆ դոլարի և 3.200 եվրոյի վնաս. ոստիկանության ամփոփումներից

 

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:

Նշվել է, որ 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, կատարել է իր առջև դրված խնդիրները: Ըստ վիճակագրական տվյալների՝ կիսամյակի ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 9,0%-ով, ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների, հատկապես՝ ոչ մեծ ծանրության գողությունների թվի աճով, ինչպես և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի ավելացմամբ:

Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին, պետք է փաստել, որ 2019թ. առաջին կիսամյակում իրականացված լայնածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ չորս անգամ, կրճատվել է դրա տեմպը (2019 թ. հունվար՝ 35,3%, հունիս՝՝ 9,0%):

Դեպքերի աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դեռևս նախորդ տարվանից բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն:

ՀՀ Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներման կապակցությամբ՝ 2018թ. նոյեմբերի 6-ից մինչև 2019 թ. հուլիսի 1-ն ազատ է արձակվել շուրջ 650 անձ: Նրանցից 88-ը հայտնաբերվել են կրկին անգամ հանցագործություն կատարելու համար. կատարել են 178 նոր հանցագործություններ, որոնցից 1-ը` սպանության, 1-ը` սպանության փորձի, 2-ը` սպանության սպառնալիքի, 3-ը՝ ավազակության, 2-ը` առողջությանը ծանր վնաս պատճառելու, 118-ը` գողության, այդ թվում 21-ը` բնակարանային, 10-ը` առանց իրացնելու նպատակի՝ թմրամիջոց պահելու, 2-ը` կողոպուտի, 4-ը` խարդախության, 14-ը` ծեծի և այլ դեպքեր են:

2019 թ. 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված քրեական գործերով բացահայտվել է պետությանը, կազմակերպություններին և անձանց հասցված շուրջ 11 մլրդ 170.4 մլն ՀՀ դրամի, 6.1 մլն ԱՄՆ դոլարի և 3.200 եվրոյի վնաս: Վերականգնվել է շուրջ 237 մլն դրամ գումար:

Բնակչության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման առումով ՀՀ ոստիկանության ղեկավարությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը: 2019 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 920 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 503 ծառայող:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կիսամյա աշխատանքի արդյունքները՝ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ ոստիկանության ծառայություններն ու տարածքային մարմինները կշարունակեն հետևողական աշխատանքը, և կոնկրետ հանձնարարականներ տվեց ոստիկանության առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման, հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: