Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Շառլ Ազնավուրի որդին միացավ #AraratChallenge շարժմանը (տեսանյութ)

 

Ֆրանսահայ երգիչ, երգահան Շարլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, միացել է #AraratChallenge համաշխարհային շարժմանը։

Հիշեցնենք, որ գործարար, բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հուլիսի 19-ին տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով միանալ #AraratChallenge նախաձեռնությանը։

#AraratChallenge շարժումը համայն մարդկությանը հրավիրում է միանալու շարժմանը և նվիրաբերելու որևէ գումար, թեկուզև ամիսը 1 ԱՄՆ դոլար, ապրելու նոր՝ երկրորդ հնարավորություն տալով խոցելի և չքավորության մեջ գտնվող մարդկանց: Դրամահավաքն ուղղվելու է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերին, որոնց ուղղակի շահառուները հենց կարիքի մեջ գտնվողներն են:

Տեսաուղերձով ուղեկցվող #AraratChallenge շարժումը կընդլայնի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը, որի նախագծերն ուղղված են աղքատության կրճատմանը, առողջապահության բարելավմանը և կարիքավորներին կրթությամբ ապահովելուն։ Նվիրատվության այս կոչը բոլորին բացառիկ հնարավորություն է ընձեռում միանալու «Ավրորայի» առաքելությանը և խրախուսելու մարդասերների առաջիկա սերունդներին:

Շարժման հիմքում Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ինչպես ժամանակին Ցեղասպանությունը վերապրած 100.000 հայ որբ երեխաներ հնարավորություն ստացան նոր կյանք սկսելու, այդպես #AraratChallenge-ն է բացառիկ հնարավորություն ընձեռում յուրաքանչյուրին՝ միանալու այս շարժմանը և երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: