Այսօր՝ 2020-08-15 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«2018-ին կատարվեց այն, ինչը մի օր պետք է կատարվեր՝ ճահճին փոխարինեց պոպուլիզմն ու դատարկաբանությունը». Ստեփան Դանիելյան

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մենք ունեցել են վատ իշխանություն և վատ ընդդիմություն։

Վատ իշխանությունն ապրում էր իր կյանքով՝ վատ կյանքով, և այնքան էր կտրված ժողովրդից, որ անգամ անտարբեր էր, թե ինչ են խոսում կամ գրում իր մասին ՝ դա խոսքի ազատություն էր կոչվում։

Մենք ունեցել ենք վատ ընդդիմություն՝ առանց աշխարհայացքի, ծրագրի և գաղափարների՝ դա պոպուլիզմ էր։

2018-ին կատարվեց այն, ինչը մի օր պետք է կատարվեր՝ ճահճին փոխարինեց պոպուլիզմն ու դատարկաբանությունը, կամ ամենապոպուլիստն ու ամենադատարկախոսը։

Դա լավ փորձ է երկրի համար՝ «իշխանափոխությունը» , «սերնդափոխությունը» , «լավ մարդը» , «վատ մարդը» սին գաղափարներ են, եթե իրենց մեջ իմաստ ու բովանդակությունը չեն պարունակում։

Դրա գիտակցումը հիմք կհանդիսանա, որ եկող անխուսափելի արտահերթ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողն այլ պատկերացումներով կկատարի իր ընտրությունը»։