Այսօր՝ 2021-07-31 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հայրական տան փլուզվող տանիքից դուրս Տերյանն էր թևածում

 

«Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից: Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի՞նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում»,- իր զրույցներից մեկում Հովհաննես Թումանյանն այսպես է նկարագրել Վահան Տերյան բանաստեղծին: Թեև, ըստ Թումանյանի, Տերյանը Ջավախքի հողն ու ջուրը չէր գովերում, նրա լեզվով չէր խոսում, միևնույն է, ջավախեցին ամենայն սիրով և խանդաղատանքով է խոսում Տերյանի մասին՝ հպարտությամբ նշելով, որ հենց Գանձան է տերյաններ ծնել:

Մնայուն արժեք ստեղծած և չհնացող Տերյանը

Ամեն տարի հուլիսի նախավերջին կիրակի օրը Գանձայում անցկացվում են «Տերյանական օրեր»՝ նվիրված Տերյանի պոեզիային, նրա գործունեությանն ու կյանքին: «Պարտադիր պայման է, որ առավոտյան Տերյանի պապի և հոր կառուցած եկեղեցում մատուցվում է Սուրբ պատարագ, այնուհետև տերյանասեր հասարակությունը այցելում է Տերյանի տուն-թանգարան, կոնկրետ այն տունը, որտեղ ծնվել և մեծացել է բանաստեղծը: Դրանից հետո դաշտահանդես է լինում՝ երգ, պար, բանաստեղծություն. ամենուր թևածում է տերյանական շունչն ու ոգին»,- նշում է Վահան Տերյանի տուն-թանգարանի գիտաշխատող Լիզա Աբգարյանը:

Լիզա Աբգարյանի խոսքով, «Տերյանական օրերին» մասնակցելու համար Ջավախք այցելողների թիվը տարեցտարի ավելանում է: «Երբ ասում են, որ ժամանակի ընթացքում որևէ բան մոռացվում է, անցնող արժեքների մասին են խոսում, իսկ կայուն արժեքները երբեք չեն մոռացվում, այլ՝ ընդհակառակը հետաքրքրությունը ավելի է մեծանում Տերյանի նկատմամբ»:

«Տերյանական օրեր». Հիմնական նպատակը՝ համընդհանուր մարտահրավերներին պատասխանելու միասնական կամք

Մշակութային կապերն այն կամրջող օղակն են, որոնց հիման վրա հասարակական, քաղաքական հարաբերությունները զարգանում են: «Այսօր տարածաշրջանում օդ ու ջրի պես անհրաժեշտ են հայ-վրացական ջերմ բարեկամական հարաբերություններն ու համընդհանուր մարտահրավերներին պատասխանելու միասնական կամքը»,-նշում է ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Թորոսյանի խոսքով, հոգևոր սնունդն այն կարևոր բաղադրիչն է, որն անհրաժեշտ է հասարակությանը՝ առօրյա հոգսերից և խնդիրներից կտրվելու համար: «Այս դեպքում խոսքը մեծ պոետի մասին է, ում ամեն բառը հոգեցունց հնարավորություն ունի, և մարդկանց տանում է դեպի սերը, դեպի ջերմությունը»:

Հայրական տան փլուզվող տանիքն ու թևածող Տերյանը

Վահան Տերյանի տուն-թանգարանը խնդիրներ ևս ունի: Լիզա Աբգարյանը մատնանշում է՝ ցուցասրահը շատ փոքր է և չի ներկայացնում Տերյանին այնպիսին, ինչպիսին նա եղել է իրականում: Բացի այդ տունը շատ հին է, 1957 թվականից այս կողմ ոչ մի փոփոխություն չի արվել: «Մենք գիտենք, որ Տերյանը հայ գրականություն մտցրեց մաքուր լիրիզմը, բացի այդ նա հասարակական գործիչ էր, իսկ ցուցասրահում հնարավորություն չկա բանաստեղծին տարբեր ասպեկտներով ներկայացնելու: Մեր թանգարանը շատ խղճուկ է ցուցանմուշների առումով և ոչ մի փոփոխություն չի արվել: Մենք շատ ուրախ կլինեինք, որ լինեին հովանավորներ, ովքեր կաջակցեին Տերյանին հավուր պատշաճի ներկայացնել»:

Տերյանի հայրական տունը 137 տարվա շինություն է, և մի փոքր վերանորոգում իրականացվել է բանաստեղծի 100-ամյակին: Դրանից հետո ոչ մի գործ չի արվել, շենքը վթարային վիճակում է, այս տարի որոշ հատվածներ փլվել են:

Նշենք, որ միջոցառումն անց է կացվել ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի համատեղ ջանքերով:

Նարե ԳՆՈՒՆԻ