Այսօր՝ 2020-01-21 | RSS | FACEBOOK

Հայ գաղտնի բանակի քաղաքական ղեկավարությունը կոչ է անում զերծ մնալ անհարիր քայլերից ու ելույթներից ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր քննություն կանցկացվի. Ռոբերտ Քոչարյանին հիշեցնող ևս մեկ գործ Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Սերժ Սարգսյանին և ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվել Սմարթֆոններն ու սահմանին կանգնած, թիրախ դարձող զինծառայողը. անհրաժեշտությո՞ւն, թե՞ վտանգ Փաստորեն, մեր կառավարության միակ առաջարկը 27 տարին լրացած և հայրենիք վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին քրեական հետապնդումն է. Գևորգ Գորգիսյան ...Մինչև ԱՍԱԼԱ-ի ծնունդը աշխարհը լռում էր... Հայ գաղտնի բանակի 45-ամյակի առթիվ Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. մերկասառույց, ձյուն «ԱԺ-ում 2019-ի բյուջեից բաժանվել է ավելի քան 2 մլն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի». Արսեն Բաբայան Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով Կառավարության դեգերումը, անցնող ժամանակը և պահպանվող աղքատությունը Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ» Իշխող թիմի որոշ անդամներ սկսել են «խաղեր տալ» այլ ուժերի հետ. «Իրատես» Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». Փողը՝ իրենց, հոգսը՝ բնակչին. Երևանի քայլած թաղապետերի գործունեությունից հանրության դժգոհությունը գնալով մեծանում է. «Իրատես» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Եկամտահարկի նվազեցման թաքնված կողմը. ովքե՞ր են շահում դրանից. «Փաստ»
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Թվային տրանսֆորմացիան որպես մրցունակության գրավական հայաստանյան ՓՄՁ-ների համար Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը. մի քանի հարց Արմեն Աշոտյանից «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ» Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով Վաղ թե ուշ պատասխանատվություն են կրելու. Խաչատուրովի փաստաբանը՝ գաղտնալսումների գործով նոր զարգացումների մասին. news.am
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2019-11-22 10:21:54 2020-01-16 10:27:17

«Քշի վրեքները». Վայոց Ձորում մայր արջն ու քոթոթները սարսափահար փախչում են իրենց հետապնդող մեքենայից (տեսանյութ)

 

ՀՀ-ում շարունակվում են արձանագրվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքեր։ Econews.am-ի հաղորդմամբ՝ հուլիսի 24-ին հրապարակվել է տեսանյութ, որն ըստ աղբյուրի նկարահանվել է Վայոց ձորի մարզում։ Տեսանյութում ճանապարհով քայլող 3 արջերը վախեցած փախչում են իրենց հետապնդող մեքենայից, իսկ մեկ այլ մեքենա քիչ է մնում կենդանիներին վրաերթի ենթարկի։

Տեսանյութում երևացող կենդանիները հավանաբար Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից Վայոց ձորի մարզում բնություն վերադարձված արջն ու երկու ձագերն են։ Կենդանիները բնություն են վերադարձվել Արջերի փրկության ծրագրի շրջանակներում՝ երկարատև վերականգնողական թերապիա անցնելուց հետո։

Այն, որ դեպքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորում է, վկայում է նաև գործող անձանց խոսակցությունը։ «Քշի վրեքները»,- ասում է նրանցից մեկը, իսկ մայր արջն ու երկու քոթոթները շարունակում են սարսափահար փախչել իրենց հետևող ավտոմեքենայից։ Քիչ անց հայտնվում է նաև երկրորդ մեքենան, որը գրեթե հարվածում է կենդանիներին։

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

Աղնյուրը հիշեցնում է, որ վերջերս Արենի համայնքում արջը մտել էր բնակավայր և վնաս էր հասցրել գյուղացիներին, սակայն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հերքեց տեղեկատվությունն այն մասին, որ դա բնություն վերադարձված արջերն են՝ հիմնվելով GPS տվյալների վար, որոնք վերահսկում են կենդանիների տեղաշարժը։

Գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: