Այսօր՝ 2023-03-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հայոց լեզուն Ջավախքի դպրոցներում գրեթե ոչնչացված է. Նժդեհ Ջավախքցի

 

Ջավախքի բնակչության ամենամեծ խնդիրը ճանապարհների հարցն է. չկա նորմալ ճանապարհ: Երկրորդ ցավալի հարցը մշակույթն է՝ լեզուն: Այս մասին Globnews.am-ի հետ զրույցում նշեց ջավախահայ բանաստեղծ Նժդեհ Ջավախքցին:

Բանաստեղծի խոսքով, հայոց լեզուն դպրոցներում գրեթե ոչնչացված է: «Լեզուն սովորում ես, բայց դրա համար չեն գնահատում, ատեստատի մեջ հայոց լեզու և հայ գրականություն առարկաները ներառված չեն»:

Հայոց լեզվի և հայ գրականության «անտեսումը» Ջավախքի դպրոցներում, ըստ բանաստեղծի, կանխամտածված է: «Երեխեքն էլի սովորում են, փառք Աստծո, դպրոցներում կան լավ մասնագետներ, ովքեր հոգեցավ են էդ խնդրին, բայց ամեն դեպքում, եթե երեխայի մեջ հետաքրքրություն, ձգտում չեղավ, լեզուն կմոռացվի»:

Մեր հարցադրմանը, թե ինչ ազդեցություն ունեն Ջավախքում անցկացվող «Ջիվանիական» և «Տերյանական» օրերը մշակութային կյանքի զարգացման գործում, բանաստեղծը նշեց. «Ընդամենը էս է, ոչ մի գյուղում ակումբ չկա, ոչ մի թատերական, երաժշտական խումբ չկա: Գյուղի երեխան չգիտի՝ կինոն ինչ է, թատրոնն՝ ինչ: Էդ մի տարվա բան չի, ԽՍՀՄ փլուզումից հետո ամբողջ Ջավախքը արվեստից կտրվեց: Ու մշակութային ցանկացած միջոցառում, որ լինում է, Հայաստանի ջանքերով ու աջակցությամբ է: Իրենց ուղարկած գիրքն է, իրենց պայքարն է: Ստեղի ժողովուրդը ավելի քիչ ցավով է խոսում դրա մասին, քան Հայաստանն ու էնտեղի ժողովուրդը»:

Մյուս խնդրը, որն առկա է Ջավախքում, աշխատանքն է: «Մարդկանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Արտագնա աշխատանքի գնացողներն էլ շատ են: Դա ամենամեծ խնդիրներից է: Դա էլ ընտանիքների քայքայման է բերում: Մարդը գնում էնտեղ ա մնում, կնիկը՝ էստեղ: Էդ դեպքում էլ չեն կարողանում ընտանիքը հասցնել իր նպատակին, ցավալի բան է: Բայց դե ապրելու ուրիշ միջոց չկա: Բիզնեսը մեռած է, ամեն ինչ բաժանած է իրար մեջ, գոյություն ունի հսկա մոնոպոլիա: Դե պուճուր մարդիկ էլ հեչ բան չեն կարա անել»: