Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հաբեթնակ Կուրղինյան․ Արսեն Հարությունյանին այս պարտությունը շատ բան տվեց

 

Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի միջազգային 24-րդ մրցաշարի ավարտից հետո Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է մրցաշարը և հայ ըմբիշների ելույթները․

«Մրցաշարից, ընդհանուր առմամբ, գոհ եմ: Բազմաթիվ մարզիկներ էին ժամանել և կար մրցակցություն։ Մեր ըմբիշների մեծամասնությունը ևս մասնակցում էին մրցաշարին՝ ունեցանք մրցանակակիրներ: Վարկանիշային աշխարհի առաջնությունից առաջ սա մեր վերջին ստուգողական մրցաշարն էր։ Մեր 2 ըմբիշները՝ 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը և 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվեցին եզրափակիչ գոտեմարտերում։ Արսենի համար Եվրոպայի առաջնությունից հետո սա առաջին մրցաշարն է, դեռ ժամանակ ունի և կաշխատի իր սխալների վրա։ Այսօր պարտությունը նրա համար դաս կլինի, կարող եմ ասել որ այս պարտությունը Արսենին շատ բան տվեց»,- խոսքը եզրափակել է նա: