Այսօր՝ 2019-11-23 | RSS | FACEBOOK

Պատճառը մտավախությունն է, որ հաշվառումը կարող է փաստական հիմք լինել բնակչի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման համար. Մնացական Բիչախչյան Այս գործելաոճը և քաղաքական վարքաբանությունը, որը լայնորեն կիրառվում է Փաշինյանի կողմից, որպես մոդել կրկնօրինակվում է նաև թիմի առանձին դերակատարների կողմից և, պետք է ասել, շատ անտաղանդ. Վլադիմիր Մարտիրոսյան Պաշտոնական Երևանը պետք է դադարեցնի Արցախի ինքնորոշման իրավունքին հակասող որևէ հայտարարություն հնչեցնել. Վերնատուն Ստիպված ենք լինելու պասիվ դիտորդի կարգավիճակում հետևել, թե ինչպես է մեր համազգային վիշտը դառնում սակարկությունների առարկա երրորդ երկրների կողմից. Արման Բաբաջանյան Կրթության և գիտության նախկին նախարարը` ոլորտի հարցերի, իրեն ուղղված մեղադրանքների մասին. Լևոն Մկրտչյանի հոդվածը Աշխատանքի հնարավորություն բրոքերների և դիսպեչերների համար Ինչու է կալանավորվել Արթուր Տոնոյանը Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը. ոստիկանություն Քանի դեռ վարչապետն ապավինում է պոպուլիզմին, վարկանիշը շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ» Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. Վաղը համաժողով են անում. ո՞վ է հետեւում. «Փաստ» ԱԺ նախագահի՝ ԱԽ նիստերին մասնակցելու օրինագիծը կընդունվի. Արման Բոշյան. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա. ինչու չի միացել «Վերնատանը». «Իրատես» Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ» Ամեն վայրկյան կարող էին վզից բռնել ու դուրս շպրտել․ Հրաչյա Հարությունյանը՝ ադրբեջանցի բլոգերի մասին. «Ժողովուրդ» Քաղաքական ճնշո՞ւմ թե՞ հրաժարական․ Վանեցյանն «անատամ» չի եղել. մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից. «Ժողովուրդ» ՍԴ-ից վաղաժամ թոշակի գնացածներին կարող է «գցե՞ն» իշխանությունները. «Հրապարակ» Փաշինյանը հիմա էլ Հիսուսի հետ է համեմատում իրեն. «Իրատես» Սերժ Սարգսյանի ելույթ շարունակություն կունենա. նա մասնավոր զրույցներում շատ փակագծեր է բացել. «Փաստ» Կադաստրի արդեն նախկին ղեկավար Սահրատ Պետրոսյանին դատի են տվել Խեցգետին ունենալու հույսով
Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Պատասխան «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» Փոխգնդապետին ծեծի ենթարկած նախկին փոխմարզպետի փաստաբանը՝ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց Մեքենաների ներկրման հարկերը 3-5 տարով նվազեցնելու առաջարկ Լուսավոր Հայաստանից.shantnews.am Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը․ Tert.am Սլովակիայի արտգործնախարարը ակնկալում է հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներին Իտալացի պատգամավորը գետնին է նետել թուրքական դրոշով շոկոլադի տուփը (տեսանյութ) Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան Գլխավոր դատախազի խորհրդականը չպատասխանելով պատասխանում է Արփինե Հովհաննիսյանին․ թեման «Հաց բերողի» մահվան հանգամանքներն են «Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա». Վիտալի Բալասանյան. 168.am 410 %-ով ավելի շատ ծախս գործուղումների համար՝ 2018-ի և 603 %-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ․ tert.am Ուժեղ հայկական ընտանիքով հպարտ Փաշինյանը քաջալերում է ակտիվ կնոջը Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Կապանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից 5 օր է՝ ժամկետային զինծառայող է անհետացել Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառում են օրենքով․ Արմենպրես Թուրք մարզիչը հանդերձարանում հերթով ապտակում է ֆուտբոլիստներին (տեսանյութ) Սիմոն Մարտիրոսյանը ռեկորդային ցուցանիշով՝ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն. տեսանյութ Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված... ապա թող ձերբակալեն. Սերժ Սարգսյան
2019-11-19 10:16:17 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2019-11-22 10:21:54 2019-11-22 11:35:11

«Փաշինյանն իր հեղափոխությամբ շատ է ուշացել»․ ռուս քաղաքական վերլուծաբան․ «168 Ժամ»

 

Ներկայացնում ենք «168 Ժամի» հարցազրույցը ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ։

Օրերս ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրեց, որ ԵՄ-ն պատրաստ է ՀՀ դատական բարեփոխումների համար աջակցություն տրամադրել, ավելին՝ այս տարվա համար ֆինանսավորումը կրկնապատկվել է՝ հասնելով 70 միլիոն եվրոյի։ ԱՄՆ Կոնգրեսում վերջերս երկու հայամետ բանաձև ընդունվեց, դեմոկրատ կոնգրեսմեն Ֆրանք Փալլոնն իր հերթին՝ պատրաստում է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության դեպքում խրախուսելու է ԱՄՆ Պետդեպին՝ ՀՀ-ին վերաբերվել՝ որպես ռազմավարական դաշնակցի։ Վերջին օրերին ՀՀ երկու բարձրաստիճան պատվիրակություն էր ԱՄՆ-ում բանակցությունների նպատակով։ Ակնհայտորեն մեծացել է Արևմուտքի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, կամ՝ եթե ոչ վեկտորի փոփոխություն, այլ արտաքին քաղաքական տեղաշարժեր։

– Իհարկե, հնարավոր է։ Մենք հետևում ենք, նկատում ենք այդ փոփոխությունները, տեսանք, որ ՀՀ ԱԺ խոսնակն իր ողջ դեսանտով մեկնեց ԱՄՆ, ինչ-որ բաներ խոսեց, խնդրեց պատժամիջոցներ չկիրառել Իրանի նկատմամբ, ասաց, որ ՀՀ ժողովրդավարության համար պետք է վճարել։ Ըստ իս՝ սա նշանակում է, որ հայերը խաղում են երկակի ստանդարտներ, երկակի խաղ Ռուսաստանի և Արևմուտքի հետ։ Ներկայումս նրանք փորձում են ցույց տալ, որ վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչը նշանակում է, իրենց պատկերացումների համաձայն, որ այդտեղ աշխատելու են թե՛ ռուսների, թե՛ արևմտյան մյուս գործընկերների հետ։

Սակայն իրավիճակի վերահսկողությունը Հայաստանը կորցնում է։ Ամերիկացիները կտրուկ կերպով ավելացրել են ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ԱՄՆ-Ադրբեջան ռազմական ոլորտում համագործակցությունն էապես խորանում է, սա շատ վատ նշան է Հայաստանի համար, քանի որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, և այստեղ հավասարակշռության խնդիր կա, քանի որ Հայաստանին տրվող աջակցությունը և Ադրբեջանին տրվող աջակցությունն անհամեմատելի է (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը զգալիորեն ավելացրել է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը՝ 2018թ. և 2019թ. հարկային տարում այդ թիվը հասցնելով 100 միլիոն դոլարի, այն դեպքում, երբ նախորդ ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 3 միլիոն դոլար: Նման տվյալներ հրապարակել է Վաշինգտոնում տեղակայված Անվտանգության աջակցության մոնիտորը։ Ավելին, Հայաստանի դեպքում խոսքը 7 միլիոն դոլարի մասին է.- Ա.Մ.)։ Ռուսաստանը հետևում է, տեսնենք, թե ինչ կլինի։

– Ինչո՞վ եք Դուք դա բացատրում, և Հայաստանի համար ի՞նչ հետևանքներ կարող են լինել։

– Բացատրվում է իրանական գործոնով։ Բնականաբար, անկախ իրանական գործոնից, նմանատիպ մասշտաբի ռազմական աջակցությունն Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից, Հայաստանի համար, որը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, բացասական լուր է։ Հետևանքներից չեմ խոսի, հետևենք՝ տեսնենք, թե ինչ կլինի։

– Ռուսաստանն ինչպե՞ս է վերաբերվում տարածաշրջանային վերոնշյալ զարգացումներին և Ձեր նշած բազմավեկտոր քաղաքականություն վարելու ՀՀ իշխանությունների որոշմանը, թեև հարկ է ընդգծել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել, որ արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությունների Հայաստանը չի գնալու։

– Հայաստանն ինքնիշխան երկիր է։ Շատ են որակումները, թե Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է, բայց ՀՀ ղեկավարությունը Մոսվայից բացարձակ անկախ քաղաքականություն է վարում, սա նշանակում է, որ պատասխանատվությունը ևս կրելու է ՀՀ իշխանությունն ամեն ինչի համար։ Բայց նշեմ, որ վաղուց արդեն երկակի ստանդարտների քաղաքականությունը չի անցնում։ ՀՀ իշխանությունը ստիպված է լինելու հիմնական գործընկեր ընտրել։ ՀՀ իշխանությունները մեկ տարվա ընթացքում տարբեր հայտարարություններով են հանդես եկել, առարկայական արդյունքներ այս ընթացքում դեռ ցույց չեն տվել, բացառությամբ, երևի թե, ինչ-որ փոքր արդյունքների։ Բոլորն են նկատում, այդ թվում՝ հայաստանյան հեղինակավոր փորձագետները, որ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը ևս «նստում» է։

– Որքանո՞վ եք հետևում ներքաղաքական իրավիճակին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Որքանով որ հետևում եմ, նկատում եմ, որ ՀՀ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ հեղափոխական ժանրից, դա արդեն հնացել է, դրա ժամանակն անցել է։ Պետք է դուրս գալ այլ ժանրի և արդյունքներ ցույց տալ, աշխատել։ Պետք է հստակ և օբյեկտիվ կերպով դիտարկել քարտեզը և հասկանալ, թե ինչ իրավիճակում է ՀՀ-ն: Հայաստանի չորս սահմաներից երկուսը փակ են, ԱՄՆ-ը հեռու է, ԵՄ-ն հեռու է։

Պետք է դիտարկել Վրաստանի օրինակը։

Նայեք Վրաստանին, հենց խոսք գնաց ռուսական պատժամիջոցներից, կտրուկ թռիչք ապրեց լարին, բենզինի գները։ Ահա և Ձեզ Վրաստանի իրական տնտեսական կախպվածությունը Ռուսաստանից։ Շատ հեռուն գնալ պետք չէ։ Բայց հայերը ևս ցանկանում են փորձել, թող փորձեն։

– Այսինքն, հնարավոր է՝ բազմավեկտոր քաղաքականությունը հանգեցնի խնդիրների նաև Հայաստանի՞ համար։

– Գուցեև հանգեցնի, գուցե՝ ոչ, իրավիճակից է կախված, քանի որ Հայաաստանն ու Ռուսաստանը կապված են շատ ոլորտներում՝ չհաշված ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին։

– Օրերս ադրբեջանական կողմը հայկական դիրքերը թիրախավորել էր Նախիջևանից։ Ինչո՞վ եք դա բացատրում։

– Դա խուլիգանություն է պարզապես։ Նախիջևանն Ադրբեջանի կողմից ղեկավարվող պրոտեկտորատ գոտի է։ Չեմ կարծում, որ պետք է լուրջ այլ իմաստներ փնտրենք այդ կրակոցներում։

– ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից առաջընթաց ակնկալո՞ւմ եք մոտ ժամանակահատվածում։

– Ես դեռ միայն դատարկ կարգախոսներ եմ լսում, Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու։ Թող նա ինքը բացատրի, թե ինչ է ասում, հետո ես կխոսեմ այդ թեմայի մասին։

– Պարոն Տարասով, բավականին բարդ փուլ է տարածաշրջանի համար, լարված թուրք-ամերիկյան, ամերիկաիրանական, սերտացած ռուս-թուրքական հարաբերություններ, Վրաստանում ներքաղաքական զարգացումներ, որոնք արտաքին պատճառներ ևս ունեն, չկարգավորված ԼՂ հակամարտություն։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր մեր տարածաշրջանում, և դրանք ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հակամարտության վրա։

– Եթե կարճ ասեմ, ապա Փաշինյանն իր հեղափոխությամբ շատ է ուշացել։ Այն պետք էր անել դեռ 5 տարի առաջ։ Ներկայումս, երբ ռուսները թուրքերի հետ են, հեղափոխությունը հայերին ոչինչ չի տա։ Մենք Թուրքիայի հետ ենք։