Այսօր՝ 2020-01-21 | RSS | FACEBOOK

Հայ գաղտնի բանակի քաղաքական ղեկավարությունը կոչ է անում զերծ մնալ անհարիր քայլերից ու ելույթներից ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր քննություն կանցկացվի. Ռոբերտ Քոչարյանին հիշեցնող ևս մեկ գործ Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Սերժ Սարգսյանին և ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվել Սմարթֆոններն ու սահմանին կանգնած, թիրախ դարձող զինծառայողը. անհրաժեշտությո՞ւն, թե՞ վտանգ Փաստորեն, մեր կառավարության միակ առաջարկը 27 տարին լրացած և հայրենիք վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին քրեական հետապնդումն է. Գևորգ Գորգիսյան ...Մինչև ԱՍԱԼԱ-ի ծնունդը աշխարհը լռում էր... Հայ գաղտնի բանակի 45-ամյակի առթիվ Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. մերկասառույց, ձյուն «ԱԺ-ում 2019-ի բյուջեից բաժանվել է ավելի քան 2 մլն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի». Արսեն Բաբայան Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով Կառավարության դեգերումը, անցնող ժամանակը և պահպանվող աղքատությունը Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ» Իշխող թիմի որոշ անդամներ սկսել են «խաղեր տալ» այլ ուժերի հետ. «Իրատես» Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». Փողը՝ իրենց, հոգսը՝ բնակչին. Երևանի քայլած թաղապետերի գործունեությունից հանրության դժգոհությունը գնալով մեծանում է. «Իրատես» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Եկամտահարկի նվազեցման թաքնված կողմը. ովքե՞ր են շահում դրանից. «Փաստ»
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Թվային տրանսֆորմացիան որպես մրցունակության գրավական հայաստանյան ՓՄՁ-ների համար Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը. մի քանի հարց Արմեն Աշոտյանից «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ» Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով Վաղ թե ուշ պատասխանատվություն են կրելու. Խաչատուրովի փաստաբանը՝ գաղտնալսումների գործով նոր զարգացումների մասին. news.am
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2019-11-22 10:21:54 2020-01-16 10:27:17

ՄԻԵԴ-ի ապտակը ՀՀ դատարաններին և Երվանդ Զախարյանի մեկնաբանությունը. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: Նրա իրավունքների խախտումը դատարանը ճանաչել էր դեռ 2016-ին` արձանագրելով, որ զրկված է եղել արդար դատավարության եւ սեփականությունը պաշտպանելու իրավունքից: Իսկ երեկվա որոշումը վերաբերում է միայն փոխհատուցմանը: Նրա` Բուզանդի 13 հասցեում գտնվող տունն այսօր մեղադրյալի աթոռին գտնվող Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք փոխանցվել է պետությանը:

Նշենք, որ ՄԻԵԴ-ի այս որոշումը կարելի է դասել բացառիկների թվին մի քանի պատճառներով: Նախ` այդ գումարն ավելին է, քան մինչեւ օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը, եւ երկրորդ` դատարանի եզրակացության մեջ շեշտված է կոնկրետ դատավորի` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի անունը:

Մասնավորապես, եզրակացության մեջ ասվում է. «…Դատավոր Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել` այդպիսով խախտելով մարդու` արդար դատաքննության իրավունքը»: Սա աննախադեպ է այն առումով, որ ՄԻԵԴ-ը հազվադեպ է ընդգծված կարծիք հայտնում կոնկրետ դատավորի մասին:

Այն ժամանակ իրավաբանական համայնքը վստահ էր, որ Արման Մկրտումյանն առնվազն պետք է հրաժարական տար, սակայն, ինչպես միշտ, այս անգամ եւս դատավորի սխալ վճռի հետեւանքները պետք է հարթեն ՀՀ շարքային քաղաքացիները, եւ նա հրաժարական տվեց միայն հեղափոխությունից հետո:

Ընդ որում, հիշեցնենք, որ այս գործով ՄԻԵԴ-ում տուժողների շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ի սկզբանե պահանջել էր 10 մլն եվրո փոխհատուցում, սակայն գումարն իջեցվել է ՄԻԵԴ-ի կողմից եւ դարձել 1.5 մլն եվրո:

Երեկ ամբողջ օրը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Արման Մկրտումյանի հետ՝ մեկնաբանություններ ստանալու, սակայն չհաջողվեց: Զրուցեցինք այն ժամանակ Երեւանի քաղաքապետ աշխատած Երվանդ Զախարյանի հետ, որի անունը եւս շոշափվում է փաստաթղթերում: Նա հայտնեց որ ինքը երկրում չէ, անձամբ ծանոթ չէ` ինչ որոշման մասին է խոսքը, սակայն նշեց. «Տրամաբանությունը ցույց է տալիս` եթե քաղաքացիները վիճարկել են քաղաքապետի որոշումը առաջին ատյանի դատարան, որ քաղաքապետարանը ճիշտ չէ, ապա ի՞նչ կարող եմ ասել: Անձամբ ծանոթ չեմ որոշմանը եւ այլ բան չեմ կարող ասել»:

Հավելենք, որ դեռեւս 2016 թվականին` Մկրտումյանի մասով առաջին որոշումից հետո, այն ժամանակ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը նախ անցանկալի էր որակել դատավորների մասով նման որոշումները, ապա նշել, որ դատարանները վերափոխեման կարիք ունեն: Փաստորեն, արդեն քանի տարի է` բոլորն այդ են ասում, բայց մինչեւ հիմա ոչինչ չի ստացվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում