Այսօր՝ 2020-07-14 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Պոմպեոն խոսել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին

 

ԱՄՆ արտաքին գործերի նախարար Մայք Պոմպեոն Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ հայտարարել է, որ այդ քայլը ԱՄՆ-ի համար անընդունելի է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից Թուրքիային հեռացնելուց բացի՝ ուրիշ պատժամիջոցներ ևս կարող են կիրառվել, քանի որ մեր նպատակը Ս-400 համակարգերի գործարկումը խոչընդոտելն է: Թուրքիան Ս-400-ների դեռ առաջին խմբաքանակն է միայն ստացել, ուստի ցանկանում ենք, որ թուրքական իշխանությունը այս հարցը ևս մեկ անգամ աչքի անցկացնի»,- նշել է նա: