Այսօր՝ 2019-11-14 | RSS | FACEBOOK

Ինչու հրաժարական տվեց արդարադատության փոխնախարարը. «Ժողովուրդ» «Նորք» ինֆեկցիոնի տնօրենը, որ նախարարի ընկերն է, ո՞ւմ պետք է փոխանցի «այլ ծախսերի» անվան տակ գոյացած գումարը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. «Ժողովուրդ» Ո՞վ է Հայաստանի թիվ մեկ խարդախը. Արմեն Աշոտյան Առևանգված Lexus-ով 4 հոգու մահվան պատճառ դարձած վարորդը փորձում էր ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, թե վարորդը եղել է իր մահացած ընկերը ԲՀԿ-ն ազդակներ է ստացել դրսից. ինչու են սրվել իշխանության հետ հարաբերությունները. «Հրապարակ» «Շուրա, իսկ որքա՞ն է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար». Նիկոլ Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» Հունգարիան կողմ է «վախենալու» Թուրքիայից. հանկարծ փախստականներին չթողնի Եվրոպա Ավտովթար Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդը 06-ով մխրճվել է 49–ամյա վարորդի քարով բարձված ЗИЛ–ի մեջ Երևանում 25–ամյա վարորդը Porsche-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնի Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից Ուզում ենք թամադաներ պատրաստող կրթական համակարգը փոխարինել ինժեներներ պատրաստող համակարգով. Փաշինյան էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու և մարդկանց անվտանգության հարցերով դատախազը դիմել է Լոռու մարզպետին Հիշենք Սերժ Սարգսյանին. Վրաստանում վախեցնում են Հայաստանի հեռանկարով Ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին. «Հրապարակ» Պոլիտեխնիկի նախկին ռեկտորի որդին ու եղբորորդին անբացատրելի արագությամբ դարձել են գիտնականներ՝ ազատվելով զինծառայությունից. «Ժողովուրդ» Ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարու­թյունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան վերադարձել է Հայաստան. «Ժողովուրդ» Էրդողանի գլխավոր խորհրդականը ողջույններ է հղել Ղարաբաղին Եղանակն առաջիկա օրերին. 1990-ին այս օրը 20.50C էր Նախորդ տարի կրկին հայկական գերեզմանոցի վրա սանհանգույց էր կառուցվել. Կարո Փայլանն անդրադարձել է հայկական և ասորական գերեզմանոցների վրա զբոսայգի կառուցելուն
Ավիատոմսեր գնելու ԱԺ անթափանց, անաուդիտ մեխանիզմը 15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են Սևանա լիճ ավելի քան 2 միլիարդ դրամ պետական միջոց են «լցրել ջուրը». որտե՞ղ է մանրաձուկը և ովքե՞ր էր մեղավորները 22 մարզիկ, 7 Եվրոպայի չեմպիոն՝ ավանդական կարատեի առաջնությունում Ֆելիքս Ցոլակյանը ներայացնում է իր հրաժարակա՞նը Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Պատկերասրահից 32 վայրկյանում գողացել են Դալիի կտավը Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պաշտոնից ազատվելու դիմումի պատճառները Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատանը Իրական ապակենտրոնացո՞ւմ, թե՞ ինքնանպատակ քայլ, կամ хотели лучше, получилось как всегда….. Պետք է կանխենք Հայաստան-Արցախ հարաբերությունների սրումը. Կիրո Մանոյանը՝ Վիտալի Բալասանյանի մասին «Մի քիչ պերեդոզ էր». Հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժը Բալասանյանին այլեւս չեն զանգում. «Հրապարակ» Որտեղի՞ց կամ ո՞վ է վարչապետին վիճակագրություն հրամցնում Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել Շախմատի պատանիների աշխարհի ջավախքցի չեմպիոնը Կարեն Գրիգորյանը` Պորտուգալիայի միջազգային մրցաշարի հաղթող Պատասխան «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Սևակ Առաքելյանի 27 վայրկյան անց նոկաուտը ադրբեջանցուն (տեսանյութ) Ադրբեջանցի պատմաբան Այրապետովը ծայրաստիճան ստորացնում է Նժդեհի անձն ու նրա ազգանվեր գործունեությունը. որտե՞ղ է արձագանքը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-13 12:14:49 2018-03-30 10:23:07 2019-11-13 11:40:48 2019-11-07 11:11:17 2019-11-14 11:55:22 2019-11-08 11:02:08

Հպանցիկ մտորումներ՝ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն մասին

 

Հայաստան - Սփիւռք յարաբերութիւններուն վերաբերող խնդիրները՝ մեր ազգային - քաղաքական օրակարգը ձեւաւորող հարցերու շարքին, ամենաշատ արծարծուող, տեւապէս քննարկուող, տեսակէտներու հեղեղ եւ առաջարկութիւններու շարան յառաջացնող հիմնահարցերէն մէկն է անտարակոյս:

Այս երեւոյթը տիրական էր նաեւ անցեալին, երբ դեռ գոյութիւն ունէր Սովետական Հայաստան, մինչ Պաղ Պատերազմի հետեւանքով ձեւաւորուած աշխարհաքաղաքական դիմակայութիւնը եւ ծայրայեղ բեւեռացումը, Սփիւռքը բաժնած էր միջազգային ուժային կեդրոններու ազդեցութեան ենթակայ ճամբարներու՝ հակամարտ խրամատներուն մէջ, ազգային ընդհանրական շահերուն համար ստեղծելով խիստ բացասական իրավիճակ, որուն ժխտական հետեւանքները կը շարունակեն մինչեւ այսօր ներազդել, անշուշտ ոչ նախկին սրութեամբ, Սփիւռքի ազգային ու հանրային կեանքի տարբեր ոլորտներուն վրայ:

Հայաստանի անկախացման, Արցախի ազատագրման եւ պետականութեան հիմնաւորման աշխատանքին զուգահեռ, բնական պիտի ըլլար եւ էր, որ հայոց պետական - քաղաքական միտքը ազատագրուած ըլլար անցեալի միատեսակ եւ միագոյն աշխարհընկալման կապանքներէն, ձեռնամուխ ըլլար Հայաստան - Սփիւռք յարաբերութիւններուն նոր տեսլական, որակ եւ բովանդակութիւն հաղորդող խիստ պատասխանատու աշխատանքին, արդէն ձերբազատուած, ինչպէս ակնարկեցինք, սովետական շրջանի գաղափարական - քաղաքական - դիւանակալական կաշկանդումներէն եւ սահմանափակումներէն:

Այսուհանդերձ՝ նախորդ մօտաւորապէս երեսուն տարիներուն, հակառակ մարդասիրական օգնութեան գծով կատարուած հսկայածաւալ աշխատանքին, Սփիւռքի որոշ հայ անհատ գործարարներուն կողմէ Հայաստանի մէջ իրականացուած ներդրումային ծրագիրներուն, ազգովին հաւաքագրուած միջոցներուն եւ տրամադրուած ներուժին, կազմակերպուած համահայկական համագումարներուն եւ այլ կարգի ձեռնարկներուն, ցարդ՝ Հայաստան - Սփիւռք յարաբերութիւնները չեն կրցած վեր բարձրանալ ընթացիկ ու անմիջական խնդիրներուն համար լուծումներու որոնման եւ գործադրման մակարդակի մտածելակերպէն ու գործելաեղանակէն, եւ վերաճիլ նպատակային յստակ տեսլականի, ծրագրային դրոյթներու, խորքային խնդիրներու բնոյթին եւ տարողութեան համարժէք աշխատանքային ուղեգիծի, ժամանակակից ընկալումներուն համարժէք գործելաոճի, տեղեկատուական արհեստագիտութեան ընձեռած անսահմանափակ հնարաւորութիւններու ներդրման, եւ թերեւս ամենակարեւորը՝ գաղափարախօսական հայեցակարգի:

Տարբեր դիտանկիւններէն կարելի է բացատրել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն մէջ առկայ անկարգ ու անարդիւնաւէտ իրավիճակի պատճառ - հետեւանքային կապը, սակայն՝ խորամուխ չըլլալով հանդերձ երեւոյթի բազմակողմանի վերլուծութեան մէջ – որ տուեալ յօդուածի նպատակը չէ – փորձենք ախտաճանաչման մեր ընկալմամբ, մատնանշել պատճառներէն հիմնականն ու առանցքայինը, որ այլ բան չէ, եթէ ոչ՝ հայկական քաղաքական մշակոյթի ան հասութիւնը, իսկ եթէ ուզենք աւելի մեղմ ձեւակերպել՝ անոր անգիտութիւնը:

Պահ մը շրջանցելով համալիր գործունէութեան համար պարտադիր մնացեալ գործօններու շարքը, չնսեմացնելով անշուշտ անոնց կարեւորութիւնը, հարկ կը համարենք շեշտադրել, համահայկական ծրագիրներու իրականացման մէջ գաղափարախօսական գործօնի դերի ու նշանակութեան անչափ կարեւորութիւնը:

Առանց գաղափարախօսական հայեցակարգի, չի կրնար գոյութիւն ունենալ արժէքային կայուն համակարգ, իսկ առանց արժէքային համակարգի, հայ անհատը ընդհանրական գաղափարի կրող չի կրնար հանդիսանալ, հետեւաբար՝ ամբողջի մը մասնիկ ինքզինք չի համարեր եւ անոր որեւէ կերպ մասնակցութիւնը ազգային - հասարակական կեանքին՝ լաւագոյն պարագային կ’ըլլալ զգացմունքային կամ պատահական, ո՛չ յանձնառու, ո՛չ իսկ հետեւողական:

Հայաստան - Սփիւռք յարաբերութիւններու ծիրէն ներս ձեռնարկուած որեւէ աշխատանքի պարագային, որպէսզի սփիւռքեան պայմաններուն մէջ անոր նկատմամբ ապահովուի առաւելագոյն համախմբուածութիւն, մասնակցութիւն եւ յանձնառութիւն, պէտք է խարսխուած ըլլայ գաղափարախօսական հենքի վրայ, հիմնաւորուած ըլլայ արժէքային իմաստներով եւ հանրութեան ներկայացուի համահայկական տեսլականով պատճառաբանուած պարունակի մէջ:

Արդարեւ՝ իւրաքանչիւր ձեռնարկ երկակ նպատակի իրականացման կրնայ ծառայել, առաջին՝ նոյնինքն տուեալ ձեռնարկի յաջողութեան համար կ’ապահովուին յուսալի նախադրեալներ, երկրորդ՝ ձեռնարկի իրականացման միջոցով գաղափարախօսական հայեցակարգի տարրեր կը փոխանցուի սփիւռքեան զանգուածներուն եւ փորձ կը կատարուի ազգային ոգիով տոգորել ուծացման ենթակայ զանգուածները:

Հայաստան - Սփիւռք յարաբերութիւնները որպէսզի խորքային վերաիմաստաւորման եւ համընդհանուր վերակազմակերպման ենթարկուին, պէտք է վերաձեւակերպուին հայկական ռազմավարական նպատակներու եւ շահերու հետապնդման մէջ այդ յարաբերութիւններու ունենալիք դերակատարութեան յստակեցման եւ նպատակներու ճշգրտման ուղիով:

Այլապէս՝ յաւուր պատշաճի հանդիպումները, արարողակարգային ձեռնարկները, կարգախօսային յայտարարութիւնները եւ կրծքանշաններն ու պատուոգրերը, մէկ խօսքով՝ ցուցադրականութեան տուրք տուող ձեռնարկները, ազգային նպատակներու իրականացման ճանապարհին վրայ մեզ չեն հասցներ որեւէ շօշափելի եւ լուրջ արդիւնքի:

«ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ»

Լիբանանի հայ համայնքի երեսփոխան Փոլա Եագուպեանի երեսփոխանական գրասենեակի հայկական բաժանմունքի ամսական հրատարակութիւն

Յուլիս 2019