Այսօր՝ 2019-08-23 | RSS | FACEBOOK

«Լիդիան»-ի դուստր կազմակերպությունը գրանցված է Կանադայում և ոչ միայն կարող է տալ դատի, այլև ինչ-որ պրոցես սկսել է». Գեւորգ Պապոյան Ջեմիռոքուայ խումբը համերգ կտա Երևանում Քաղաքի օրվան ընդառաջ Գյումրիում ընթանում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ ՊՎԾ-ն ավարտել է ուսումնասիրությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Հացաշենի համայնքապետի նախկին կինը փորձել է երեխային առևանգել Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը Ինչպե՞ս միս գնել. խորհուրդներ սպառողներին «ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Ուրախ եմ ՀՀ կառավարության որոշման համար. Արցախի ՄԻՊ Դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագրում այս տարի ընդգրկվել է ևս 400 շահառու Իրանի միջուկային ծրագիրն ու գործողությունները սպառնալիք են Մերձավոր Արեւելքի համար. Պոմպեո «Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 33 մլն դրամ տրամադրել 2 սորոսական հիմնարկների, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն Արցախում»․ Ա․ Դանիելյան Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք. Արմեն Սարգսյան Ժամանակն է Արցախում հայտնաբերել նոր հանքավայրեր. Սերգեյ Վարդանյան «Կին, ոչ թե տղամարդ». ֆլեշմոբ՝ ընդդեմ ԼԳԲՏ անձանց Սիլիկյան թաղամասի մոտ Opel Astra-ն ամբողջությամբ այրվել է Ռուսաստանը չի ներխուժում Եվրոպայի խորհուրդ, եթե նրան այնտեղ չեն ցանկանում տեսնել. Պուտին Sinquefield Cup. Արոնյանը կիսեց միավորը Շաքրիար Մամեդյարովի հետ Ավտովթար Ախալքալաքում
Երկրաշարժ Արցախում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին Հայոց լեզուն Ջավախքի դպրոցներում գրեթե ոչնչացված է. Նժդեհ Ջավախքցի «Եթե իմանայիք, որ Սերժը, Լֆիկը, Նեմեցը, SAS-ի Արտակը, չյոռնի Գագոն, Տարոնը և մնացածը պատասխանատվության չեն ենթարկվելու, դուրս կգայի՞ք հեղափոխություն անելու». Գևորգ Աճեմյան «Նիկոլը արձակուրդն է վայելում, իսկ արտագաղթը շարունակվում է». Էդուարդ Շարմազանով Այսօր մահացած զինծառայողը կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ. նոր մանրամասներ Հայկ Մարությանը ցանկացել է հրաժեշտ տալ քաղաքապետի պաշտոնին. Փաշինյանը հորդորել է մի քիչ էլ սպասել. «Իրավունք» Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից. Արմեն Աշոտյան Ջիվանին հաղթեց. Կյանքի մարդ, ում ձախորդ օրերը ծնկի չբերեցին Լուրը պատվիրել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդի. Աննա Հակոբյանի գրասենյակ Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային «Քշի վրեքները». Վայոց Ձորում մայր արջն ու քոթոթները սարսափահար փախչում են իրենց հետապնդող մեքենայից (տեսանյութ) Ռուսաստանում ջրհեղեղի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ են կորել Մերկ տղամարդիկ՝ Կիևի կենտրոնում Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին Արցախում ողբերգական վթարի հետեւանքով զոհված 5 քաղաքացիները Սյունիքից են՝ մի ընտանիքից. մանրամասներ Երկրաշարժ Հայաստանում Ղարաքիլիսայում գտնվող Սուրբ Թադեւոսի վանքում աստվածային պատարագ են մատուցել Ղազինյան. Վստահություն ունենք, որ Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Հպանցիկ մտորումներ՝ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն մասին

 

Հայաստան - Սփիւռք յարաբերութիւններուն վերաբերող խնդիրները՝ մեր ազգային - քաղաքական օրակարգը ձեւաւորող հարցերու շարքին, ամենաշատ արծարծուող, տեւապէս քննարկուող, տեսակէտներու հեղեղ եւ առաջարկութիւններու շարան յառաջացնող հիմնահարցերէն մէկն է անտարակոյս:

Այս երեւոյթը տիրական էր նաեւ անցեալին, երբ դեռ գոյութիւն ունէր Սովետական Հայաստան, մինչ Պաղ Պատերազմի հետեւանքով ձեւաւորուած աշխարհաքաղաքական դիմակայութիւնը եւ ծայրայեղ բեւեռացումը, Սփիւռքը բաժնած էր միջազգային ուժային կեդրոններու ազդեցութեան ենթակայ ճամբարներու՝ հակամարտ խրամատներուն մէջ, ազգային ընդհանրական շահերուն համար ստեղծելով խիստ բացասական իրավիճակ, որուն ժխտական հետեւանքները կը շարունակեն մինչեւ այսօր ներազդել, անշուշտ ոչ նախկին սրութեամբ, Սփիւռքի ազգային ու հանրային կեանքի տարբեր ոլորտներուն վրայ:

Հայաստանի անկախացման, Արցախի ազատագրման եւ պետականութեան հիմնաւորման աշխատանքին զուգահեռ, բնական պիտի ըլլար եւ էր, որ հայոց պետական - քաղաքական միտքը ազատագրուած ըլլար անցեալի միատեսակ եւ միագոյն աշխարհընկալման կապանքներէն, ձեռնամուխ ըլլար Հայաստան - Սփիւռք յարաբերութիւններուն նոր տեսլական, որակ եւ բովանդակութիւն հաղորդող խիստ պատասխանատու աշխատանքին, արդէն ձերբազատուած, ինչպէս ակնարկեցինք, սովետական շրջանի գաղափարական - քաղաքական - դիւանակալական կաշկանդումներէն եւ սահմանափակումներէն:

Այսուհանդերձ՝ նախորդ մօտաւորապէս երեսուն տարիներուն, հակառակ մարդասիրական օգնութեան գծով կատարուած հսկայածաւալ աշխատանքին, Սփիւռքի որոշ հայ անհատ գործարարներուն կողմէ Հայաստանի մէջ իրականացուած ներդրումային ծրագիրներուն, ազգովին հաւաքագրուած միջոցներուն եւ տրամադրուած ներուժին, կազմակերպուած համահայկական համագումարներուն եւ այլ կարգի ձեռնարկներուն, ցարդ՝ Հայաստան - Սփիւռք յարաբերութիւնները չեն կրցած վեր բարձրանալ ընթացիկ ու անմիջական խնդիրներուն համար լուծումներու որոնման եւ գործադրման մակարդակի մտածելակերպէն ու գործելաեղանակէն, եւ վերաճիլ նպատակային յստակ տեսլականի, ծրագրային դրոյթներու, խորքային խնդիրներու բնոյթին եւ տարողութեան համարժէք աշխատանքային ուղեգիծի, ժամանակակից ընկալումներուն համարժէք գործելաոճի, տեղեկատուական արհեստագիտութեան ընձեռած անսահմանափակ հնարաւորութիւններու ներդրման, եւ թերեւս ամենակարեւորը՝ գաղափարախօսական հայեցակարգի:

Տարբեր դիտանկիւններէն կարելի է բացատրել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն մէջ առկայ անկարգ ու անարդիւնաւէտ իրավիճակի պատճառ - հետեւանքային կապը, սակայն՝ խորամուխ չըլլալով հանդերձ երեւոյթի բազմակողմանի վերլուծութեան մէջ – որ տուեալ յօդուածի նպատակը չէ – փորձենք ախտաճանաչման մեր ընկալմամբ, մատնանշել պատճառներէն հիմնականն ու առանցքայինը, որ այլ բան չէ, եթէ ոչ՝ հայկական քաղաքական մշակոյթի ան հասութիւնը, իսկ եթէ ուզենք աւելի մեղմ ձեւակերպել՝ անոր անգիտութիւնը:

Պահ մը շրջանցելով համալիր գործունէութեան համար պարտադիր մնացեալ գործօններու շարքը, չնսեմացնելով անշուշտ անոնց կարեւորութիւնը, հարկ կը համարենք շեշտադրել, համահայկական ծրագիրներու իրականացման մէջ գաղափարախօսական գործօնի դերի ու նշանակութեան անչափ կարեւորութիւնը:

Առանց գաղափարախօսական հայեցակարգի, չի կրնար գոյութիւն ունենալ արժէքային կայուն համակարգ, իսկ առանց արժէքային համակարգի, հայ անհատը ընդհանրական գաղափարի կրող չի կրնար հանդիսանալ, հետեւաբար՝ ամբողջի մը մասնիկ ինքզինք չի համարեր եւ անոր որեւէ կերպ մասնակցութիւնը ազգային - հասարակական կեանքին՝ լաւագոյն պարագային կ’ըլլալ զգացմունքային կամ պատահական, ո՛չ յանձնառու, ո՛չ իսկ հետեւողական:

Հայաստան - Սփիւռք յարաբերութիւններու ծիրէն ներս ձեռնարկուած որեւէ աշխատանքի պարագային, որպէսզի սփիւռքեան պայմաններուն մէջ անոր նկատմամբ ապահովուի առաւելագոյն համախմբուածութիւն, մասնակցութիւն եւ յանձնառութիւն, պէտք է խարսխուած ըլլայ գաղափարախօսական հենքի վրայ, հիմնաւորուած ըլլայ արժէքային իմաստներով եւ հանրութեան ներկայացուի համահայկական տեսլականով պատճառաբանուած պարունակի մէջ:

Արդարեւ՝ իւրաքանչիւր ձեռնարկ երկակ նպատակի իրականացման կրնայ ծառայել, առաջին՝ նոյնինքն տուեալ ձեռնարկի յաջողութեան համար կ’ապահովուին յուսալի նախադրեալներ, երկրորդ՝ ձեռնարկի իրականացման միջոցով գաղափարախօսական հայեցակարգի տարրեր կը փոխանցուի սփիւռքեան զանգուածներուն եւ փորձ կը կատարուի ազգային ոգիով տոգորել ուծացման ենթակայ զանգուածները:

Հայաստան - Սփիւռք յարաբերութիւնները որպէսզի խորքային վերաիմաստաւորման եւ համընդհանուր վերակազմակերպման ենթարկուին, պէտք է վերաձեւակերպուին հայկական ռազմավարական նպատակներու եւ շահերու հետապնդման մէջ այդ յարաբերութիւններու ունենալիք դերակատարութեան յստակեցման եւ նպատակներու ճշգրտման ուղիով:

Այլապէս՝ յաւուր պատշաճի հանդիպումները, արարողակարգային ձեռնարկները, կարգախօսային յայտարարութիւնները եւ կրծքանշաններն ու պատուոգրերը, մէկ խօսքով՝ ցուցադրականութեան տուրք տուող ձեռնարկները, ազգային նպատակներու իրականացման ճանապարհին վրայ մեզ չեն հասցներ որեւէ շօշափելի եւ լուրջ արդիւնքի:

«ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ»

Լիբանանի հայ համայնքի երեսփոխան Փոլա Եագուպեանի երեսփոխանական գրասենեակի հայկական բաժանմունքի ամսական հրատարակութիւն

Յուլիս 2019