Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ջեմիռոքուայ խումբը համերգ կտա Երևանում

 

2019 թ Նոյեմբերի 6 ին Երեւանի Հրազդան մարզադաշտում համերգով հանդես կգա աշխարհահռչակ Ջեմիռոքուայ խումբը։ Համերգի կազմակերպիչներն են «Մշակութային Տուրիզմի Զարգացման Միջազգային Ասոցիացիան» եւ «Իմ Քայլը» Հիմնադրամը։ Համերգը տեղի է ունենալու Սիլք Նոութ Փառատոնի շրջանակում։

Փառատոնն աննախադեպ մասշտաբի միջոցառում է Հայաստանի համար, իսկ նմանատիպ համերգները լինելու են շարունակական եւ Հայաստանը զբոսաշրջիկներին ցույց տան մեկ այլ՝ մշակութային անկյունից։ Ջեմիռոքուեյն առաջինն է, ով փառատոնի շրջանակում կներկայանա հայ հանդիսատեսին, բայց սպասվում են նաեւ այլ՝ ոչ պակաս հայտնի աստղերի ելույթներ։ Փառատոնն արդեն հավակնում է դառնալ տարածաշրջանի՝ տարվա ամենասպասված իրադարձությունը – նշեցին Մշակութային Տուրիզմի Զարգացման Միջազգային Ասոցիացիայից:

Համերգի ընթացքում կհնչեն խմբի հին ու նոր հիթերը։ Տոմսերի արժեքը տատանվում է 5000 – 40000 ՀՀ դրամի սահմաններում։