Այսօր՝ 2019-09-22 | RSS | FACEBOOK

Էջմիածնում միմյանց են բախվել Mercedes-ն ու ВАЗ 2101-ն. 3 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց Թբիլիսիի հեռուստաաշտարակը՝ հայոց եռագույնի երանգներով «Անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը թշնամու կրակոցից վտանգավոր է». Սերժ Սարգսյան Դավիթ Տոնոյանը՝ Վայոց Ձորում սպային մարմնական վնասվածք պատճառելու մասին Ախալքալաքի կենտրոնական հրապարակի մուտքն արգելափակված է. մեծ շուքով նշվելու է Եվրոպայի օրը Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան Փաշինյանի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք. ապօրինի սպառվել է ավելի քան 1.7 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր. իրականացվելու է նաեւ պայմանական նշանակետերի խոցում Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Գարեգին Երկրորդ. Արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք անկախ պետականությանը «Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին՝ Անկախության օրվա առթիվ Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին Մենք անկախությունը նվաճել ենք մեր մարտական ընկերների, եղբայրների, որդիների կյանքի գնով, որևէ մեկը իրավունք չունի խարխլելու մեր երիտասարդ պետության հիմնասյուները. Սեյրան Օհանյան «Ժողովուրդ ջան, ե՞րբ եք հասկանալու, որ սրանց մեկի պոչը մյուսի տակն է». Լուսինե Հարոյան Փրկարարները բռնել են 2 իժ օձ, 1 սահնօձ և 1 անհայտ տեսակի օձ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է հիվանդությունից տուժած դեմքը Օգոստոսին Վրաստանի տուրիզմի եկամուտը նվազել է 10,6 տոկոսով
Երկրաշարժ Արցախում «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառով 400․000 դոլարի կորուստ կունենամ, կառավարությունից ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել․ գործարար «Կին, ոչ թե տղամարդ». ֆլեշմոբ՝ ընդդեմ ԼԳԲՏ անձանց Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը (ուղիղ). News.am «Ունենք լուրջ անկում». Հրանտ Բագրատյան Դոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին» (տեսանյութ) «Իշխանության դեմքը և վարչապետի նշանակումն ու մտերիմը». Հայկ Մարտիրոսյան Լևոն Ջուլֆալակյանը՝ պաշտոնը թողնելու և իր դժգոհությունների մասին Զոյա Թադևոսյանը մայրս է, իսկ ԿԳՄՍ փոխնախարարը՝ իմ լավ ընկերը, բայց բացառում եմ որևէ մեկի միջամտությունն իմ նշանակման հարցում. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար. tert.am Արդյո՞ք Թրամփն ունի հայկական ձայների կարիքը 29 տարի առաջ այս օրն ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը Ոստիկանները բացահայտել են քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները «Մաղթում եմ շուտ ազատում». Արթուր Աբրահամը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ) Սարի թաղում հայտնաբերվել է կանեփի 714 բույս Սառնարանների պահեստում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ) Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով

 

Դպրոց գնալուց առաջ երեխայի համար առաջնային է քնի ռեժիմի կարգավորումը, քանի որ շատերը ամառվա ընթացքում ունեն խախտված քնի ռեժիմ: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ, բ.գ.թ. Մարի Դարակչյանը: Նրա խոսքով, ծնողները երեխայի քնի ռեժիմը պետք է փորձեն կարգավորել ոչ թե օգոստոսի 30-31-ին, այլ սեպտեմբերի մեկից 10 օր շուտ: Բժիշկը նշում է, որ երեխայի համար լիարժեք քունը տևում է 9 ժամ:

«Շատ կարևոր է, թե երբ է երեխան սկսում քնել. Երեխան պետք է քնի գիշերը ժամը 22.00-ից ոչ ուշ: Հետևաբար պետք է փորձել ընտանիքի ռեժիմը կարգավորել այնպես, որ երեխան ժամը 22.00-ին պատրաստ լինի քնելու: Կարևոր է նաև սննդի հարցը, որովհետև առավոտյան հենց գիշերվա վատ քնի հետևանքով առավոտյան երեխաները չեն կարողանում ժամանակին արթնանալ և բաց են թողնում մի շատ կարևոր կետ՝ նախաճաշը: Պետք է ամեն ինչ անել, որ երեխան առավոտյան լիարժեք նախաճաշի: Քանի որ հենց այդ փուլից է սկսվում նորմալ նյութափոխանակությունը: Բացի այդ ծնողները երեխաների հետ պետք է ուղարկեն սնունդ, որը չպետք է լինի քաղցր ինչ-որ բան, այլ պետք է պարունակի սպիտակուցներ, ճարպեր և նաև միրգ ու բանջարեղեն: Պետք է բացառել ապխտած սննդի առկայությունը երեխայի դպրոց տարվող սննդում»:

Բժիշկը նշում է, որ բացի քնի կարգավորված ռեժիմից և ճիշտ սննդակարգից, պետք է ուշադրություն դարձնել նաև երեխայի ծանրաբեռնվածությանը: «Պետք չէ ճնշել երեխաներին դասապատրաստման ընթացքում, քանի որ երեխաները ամռան ընթացքում հանգստի ռեժիմի մեջ են, և դասերից հետո մի փոքր հանգիստը երեխաներին միանշանակ ցուցված է: Իսկ դասապատրաստման ընթացքում 15 րոպեն մեկ ընդմիջում է պետք երեխային, քանի որ այդ ժամանակահատվածում ցածրանում է երեխայի ընկալողականությունը»:

Երկարատև արձակուրդից հետո երեխայի համար բարդ է ծանրաբեռնված ռեժիմի անցումը նաև հոգեբանական տեսանկյունից: Հոգեբան Աշխեն Մկոյանի խոսքով, հատկապես առաջին դասարան գնացող երեխաների դեպքում մեկ ամսից ավելի երկար ժամանակահատվածում ծնողը պետք է երեխային նախապատրաստի ծանրաբեռնված ռեժիմին: «Շատ կարևոր է, որ երեխան պատրաստ լինի դպրոց գնալուն, քանի որ խաղի ռեժիմից արդեն ավելի պատասխանատու ռեժիմի անցումը կարող է երեխային սթրեսի ենթարկել: Դրա համար օգոստոս ամսվա ընթացքում պետք է երեխաներին նախապատրաստել էն առաջադրանքներին, որոնք երեխան անելու է դպրոցում: Օրինակ՝ ծնողը երեխային կարող է առաջադրանք տալ մինչև հաջորդ օրը սովորել մի փոքրիկ ոտանավոր»:

Հոգեբանը կարևորում է նաև ծնողի էմոցիոնալ վիճակը: «Կարևոր է, թե ինչպես է ծնողը պատկերացնում սեպտեմբերի մեկը, ինչպես է նախապատրաստվում: Որովհետև երեխաները շատ բան չեն հասկանում, ուղղակի տեսնում են՝ ծնողը լարված է, իրենք էլ սկսում են մտածել՝ վատ բան ա դպրոցը: Կարևոր է, որ երեխայի մոտ սեր արթնանա դպրոցի հանդեպ»: