Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ֆրանսիայի դեսպան․ Խթանում ենք Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու գաղափարը

 

Հայաստանում օգոստոսի 25֊ին նշվեց Գյումրի քաղաքի օրը: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Ջոնաթան Լաքոթը Գյումրին բնութագրում է որպես հայկական ժառանգության մայրաքաղաք։ Նա ֆեյսբուքյան իր էջում տոնի առթիվ բարեմաղթանքներ է հղել Գյումրի քաղաքի բնակիչներին ՝ հավաստիացնելով, որ իրենց քաղաքի առաջխաղացման համար ունեն իրենց աջակցությունը։

«Մինչդեռ ակտիվ և աշխույժ Երևանը Հայատանի մայրաքաղաքն է, Գյումրին, անկասկած, հայկական ժառանգության մայրաքաղաքն է, որն իր փողոցներում և իր ճարտարապետության մեջ պահպանում է անցյալի ժամանակների որոշակի քաղաքակրթության հիշողությունը: Գյումրին հաճախ ճանաչում են Լենինական անունով, որը նա կրում էր 1988-ի երկրաշարժի ժամանակ, որից տուժեց յուրաքանչյուր ընտանիք և որի վերքերը պահպանված են քաղաքում երեսունմեկ տարի անց: Բայց, ինչպես և ամբողջ Հայաստանը, Գյումրին այժմ հույս է վերագտել, բարեկարգում է իր փողոցները, տեսնում է նոր բիզնեսների շատացում և ընդունում է նոր այցելուների:

Գյումրին ունի տեխնոլոգիական կենտրոն և այնտեղ, ինչպես Երևանում և Փարիզում, շուտով կբացվի ԹՈՒՄՈ կենտրոն, որը քաղաքի երիտասարդությանն անվճար համակարգչային կրթություն կառաջարկի: Ֆրանսիայի դեսպանությունը աջակցում է այս նորացմանը Համալսարանի և Ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների միջոցով, ինչպես նաև մարտ ամսին Գյումրիում կազմակերպելով «Ֆրանսիայի համը» գաստրոնոմիական միջոցառումը։

Դեսպանությունը քաղաքի և պետության իշխանությունների հետ խթանում է Գյումրին 19-րդ դարի իր ժառանգության եզակի և չտեսնված պահպանված բնույթի համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գաղափարը»,-գրել է դեսպանը։