«Իշխանության դեմքը և վարչապետի նշանակումն ու մտերիմը». Հայկ Մարտիրոսյան
|
![]() |
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանության դեմքը և վարչապետի նշանակումն ու մտերիմը:
Հայկ Գևորգյանը հնչեցնում է թեզեր դատերի, տուգանքների մասին, որ սուտ են և ուղղակի հանքարդյունաբերության փաստարկներն են: Դրանք նաև խայտառակություն են սուվերեն պետության համար, որ պատրաստ է իր ժեղովրդին և երկիրը ոչնչացնող որոշում ընդունել` ելնելով միայն վախից, թե իրեն դատի կտան, ինքն անպայման կպարտվի և անպայման հսկայական միջոցներ կվճարի: Կեցցեʹ այն ողորմելիին ձգտող նոր երկիրը, որ նոր իշխանություններն են կերտում»: