Սարի թաղում հայտնաբերվել է կանեփի 714 բույս
|
![]() |
«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով` Սարի թաղի բնակիչներից մեկի տան հարակից այգուց զննությամբ հայտնաբերել են կանեփի 714 բույս:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտնաբերված առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են: