Այսօր՝ 2021-08-05 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Արդյո՞ք Թրամփն ունի հայկական ձայների կարիքը

 

«Շատ է խոսվում այն մասին, որ Թրամփին կարող են անհրաժեշտ լինել ամերիկահայերի ձայները: Կարծում ենք նա հայկական ձայների կարիքն առնձնապես չունի», ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը՝ ներկայացնելով Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի (ԱՀՀԿ)` «Արդյո՞ք Թրամփն ունի հայկական ձայների կարիքը» վերտառությամբ վերլուծական հոդվածը։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ԱՄՆ-ում յուրաքանչյուր ընտրություն զուգորդվում է ԱՄՆ քարտեզի կապույտ և կարմիր գունավորմամբ։ Քարտեզի նման գունավորումը նոր երևույթ չէ, սակայն նախկինում գույների կիրառումը հստակ չէր, և դրանք իրենց ներկայիս կարևորությունն ու լայն կիրառումը ստացել են առավելապես 2000թ. նախագահական ընտրություններից հետո։ Ներկայումս, կարմիր նահանգներն ասոցացվում են Հանրապետականների, իսկ կապույտ նահանգները՝ Դեմոկրատների հետ։ Այնուամենայնիվ, կան նահանգներ, որոնք կայուն չեն իրենց ընտրության մեջ և մի ընտրության ժամանակ կարող են քվեարկել Հանրապետակաների օգտին, իսկ հաջորդին՝ Դեմոկրատների (փոփոխական նահանգներ, Swing states): Ավանդաբար, կապույտ նահանգների թվում են Կալիֆորնիան, Քանեքթիքութը, Հավային, Իլինոյսը, Մասաչուսեթսը, Նյու Ջերսին, Նյու Յորքը և այլն։ Կարմիր նահանգների թվում են Ալաբաման, Տեխասը, Ջորջիան, Մոնտանան, Արիզոնան և այլն։ Փոփոխական նահանգներների շարքում են Կոլորադոն, Ֆլորիդան, Այովան, Միչիգանը, Մինեսոտան, Օհայոն, Նևադան, Նյու Հեմփշիրը և այլն։

Որպեսզի հասկանանք, թե արդյո՞ք նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուներին անհրաժեշտ են հայկական ձայները, պետք է հասկանանք թե հիմնականում որտեղ է գտնվում ԱՄՆ-ում բնակվող հայակական համայնքը այս կապույտ-կարմիր նահանգների բաժանման մեջ։ Տարբեր աղբյուրներ տարբեր թվերով են ներկայացնում ԱՄՆ-ում հայկական բնակչության թիվը։ ԱՄՆ Մարդահամարի Բյուրոյի (Census Bureau) 2017թ. Ամերիկայի համայնքային հարցման (American Community Survey) մեկ տարվա հաշվարկների համաձայն (ամենամյա հարցումն իրականացվում է ընտրված 3,5 միլիոն հասցեներում)՝ ԱՄՆ-ում հայ բնակչության թիվը կազմում է 485.970(+/- 18.396): Այնուամենայնիվ, մի շարք հայկական աղբյուրներ պնդում են, որ այնտեղ հայ բնակչության թիվը 1,2 միլիոն է՝ ընդհուպ հասնելով մինչև 2 միլիոնի։

Ամերիկայի համայնքային հարցման մեջ հայ բնակչության նման քիչ քանակի ներկայացման ամենահավանական տարբերակն այն է, որ ԱՄՆ-ում առավել համընդգրկուն տաս տարին մեկ իրականացվող մարդահամարի հարցումները իրենց մեջ չեն ներառում որոշ էթնիկ խմբերի անվանումներ որպես կատեգորիա, այդ թվում «Հայերի»։ Թեև նախատեսվում էր սպասվելիք մարդահամարում ընդգրկել «մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան» կատեգորիան, որը հնարավորություն կտար ընտրել «Հայ» տարբերակը որպես ազգություն և առավել համապարփակ և հավաստի ժողովրդագրական վիճակագրություն կազմել, այնուամենայնիվ Մարդահամարի Բյուրոն 2018թ․ հունվարին հայտարարեց, որ նրանք կշարունակեն մարդահամար իրականացնել այն նույն հարցաթերթիկների ձևաչափով, որով առաջնորդվել են 2010թ․ մարդահամարի ժամանակ՝ բացառելով առավել մանրամասն դասակարգման հնարավորությունը։ Եվ այս անգամ նույնպես հայկական ծագում ունեցող մարդիկ ամենայն հավանականությամբ կընտրեն “Սպիտակ” կատեգորիան՝ առանց իրենց ազգությունն ընտրելու հնարավորության։ Այնուամենայնիվ, քանի որ միակ պաշտոնական տվյալը ԱՄՆ-ում հայ բնակչության քանակի հետ կապված ԱՄՆ Մարդահամարի Բյուրոյի Ամերիկայի համայնքային հարցումն է, սույն հետազոտությունը կհիմնվի այս հարցման տրամադրած տվյալների վրա։

ԱՄՆ ամենահայաշատ 5 նահանգներն են Կալիֆորնիան, Մասաչուսեթսը, Նյու Յորքը, Նյու Ջերսին, Միչիգանը և Ֆլորիդան։ Սակայն, եթե հաշվի ենք առնում տվյալ նահանգների ողջ բնակչության քանակը, տեսնում ենք, որ հայ բնակչությունը կազմում է ողջ բնակչության շատ փոքր հատվածը։ Մասնավորապես, ստանում ենք նման պատկեր` Կալիֆորնիա՝ 0.5%, Մասաչուսեթս՝ 0.4%, Նյու Յորք՝ 0.28%, Նյու Ջերսի՝ 0.19%, Միչիգան՝ 0.15%, Ֆլորիդա՝ 0.04%:

Այսպիսով, եթե համադրենք այս տվյալները վերոնշյալ կապույտ-կարմիր նահանգների հետ, ակնհայտ է դառնում, որ հայերը մեծամասամբ բնակվում են կապույտ նահանգներում։ Սա իր հերթին պարզաբանում է փաստը, թե ինչու են հայերն ավանդաբար առավել ամուր կապեր հաստատել Դեմոկրատների, այլ ոչ Հանրապետականների հետ և թե ինչու են հայկական լոբբիստներն առավել հաջող համագործակցություն ծավալում Դեմոկրատ Սենատորների և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ։

Եթե վերցնենք 1992թ. նախագահական ընտրությունները որպես մեկնարկային կետ (կապված ՀՀ-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և ԱՄՆ հայկական ներգաղթի երկրորդ ալիքի հետ), կարող ենք տեսնել, որ Կալիֆորնիան, Մասաչուսեթսը, Նյու Յորքն ու Նյու Ջերսին (ամենահայաշատ նահանգները) աջակցում են Դեմոկրատներին։ Այնուամենայնիվ, երկու հայաշատ նահանգներ՝ Միչիգանն ու Ֆլորիդան, փոփոխական նահանգներ են։ Սակայն այս նահանգներում հայերի թիվն այնքան քիչ է, որ իրենց ձայները ընտրություններում բավարար կշիռ չեն ունենա։

Հայտնի փաստ է, որ Դոնալդ Թրամփը 2016թ․ նախագահական ընտրությունների ժամանակ հաղթանակ տարավ ոչ թե Համաժողովրդական ընտրությամբ, այլ Ընտրիչների կոլեգիայի միջոցով։ Նախագահի երկու թեկնածուների ձայների միջև եղած տարբերությունը 2,868,691 էր՝ հօգուտ Հիլարի Քլինթոնի։ Թեև ներկայումս Թրամփը նույնպես շանսեր ունի հաղթելու Ընտրիչների կոլեգիայի միջոցով, որի ժամանակ հայերի ձայները ավանդական կապույտ նահանգներում լուրջ ազդեցություն չեն ունենա վերջնարդյունքի վրա, այնուամենայնիվ այդ ձայները կարող են նրան օգնել լրացնել համաժողովրդական ընտրության ձայների միջև եղած տարբերությունը և հնարավորինս մոտենալ բացարձակ հաղթանակին, հատկապես երբ հաշվի առնենք այն, որ Ամերիկայում Հայկական համայնքի թիվն իրապես ավելի մեծ է, քան ներկայացված է Ամերիկայի համայնքային հարցման մեջ (նկատի ունենք՝ ավելի շատ, քան նշված կես միլիոնը)։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում լրջագույնս քննարկվում է Ընտրիչների կոլեգիայի ինստիտուտի վերացման հարցը, քանի որ ըստ ընդունված կարծիքի այն չի համապատասպանում ժամանակակից ԱՄՆ-ի ընտրական առանձնահատկություններին և իրողություններին»։