Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Զոյա Թադևոսյանը մայրս է, իսկ ԿԳՄՍ փոխնախարարը՝ իմ լավ ընկերը, բայց բացառում եմ որևէ մեկի միջամտությունն իմ նշանակման հարցում. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար. tert.am

 

Օգոստոսի 21-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը: Այս հայտարարությունից մեկ օր անց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը:

Դիանա Գալոյանը մինչև «թավշյա հեղափոխությունը» ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչն էր և 2019 թվականի մայիսի 13-ին էր նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:

ՀՊՏՀ նոր ռեկտորի պաշտոնակատարը ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանի աղջիկն է, ինչպես նաև մամուլը գրում էր, որ Դիանա Գալոյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հետ քաղաքացիական ամուսնության մեջ է:

Թեմայի վերաբերյալ Tert.am-ը զրուցել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի հետ:

- Տիկին Գալոյան, Զոյա Թադևոսյանը և Գրիշա Թամրազյանը որքանո՞վ կապ ունեն Ձեր նշանակման հետ:

- Զոյա Թադևոսյանն իմ մայրն է, դա անհերքելի փաստ է: Բայց ես չեմ պատկերացնում, թե Զոյա Թադևոսյանն այսօրվա իշխանությունում՝ նախարարությունում կամ որևէ այլ օղակներում ինչ ազդեցության լծակներ պետք է ունենար իմ նշանակմանը նպաստելու համար:

- Զոյա Թադևոսյանը և վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ՀԱԿ վարչության անդամ են:

- Դա որևէ կապ չունի: Երբևէ իմ մայրը իմ կարիերայի, գիտական գործունեության կամ այլ տիպի հարցերում իր անձնական ազդեցությունները չի օգտագործել, և ես թույլ էլ չեմ տա, որ նման բան լինի:

- ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ կապված ի՞նչ կարող եք ասել: Մամուլը գրում էր, որ Դուք նրա հետ քաղաքացիական ամուսնության մեջ եք:

- Այն ինֆորմացիան, որ իբր մենք ամուսիններն ենք, դա բացարձակ սուտ է: Մենք ընդամենը լավ ընկերներ ենք: Մեր ընկերությունը սկիզբ է առել 2007-2008 թթ.-ից, երբ երկուսս էլ ընդդիմադիր դաշտում պայքար էինք մղում և այդ ժամանակվանից մենք լավ ընկերներ ենք:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում