Այսօր՝ 2019-09-15 | RSS | FACEBOOK

Թուրքմենստանի նախագահը նոր գիրք է գրել ալաբայների մասին Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն նոր հանդիպու՞մ Էրդողանը պատրաստ է Սիրիայի հարցով գագաթնաժողով անցկացնել Պուտինի, Մերկելի և Մակրոնի հետ Ախալքալաքի ասֆալտապատումն ավարտվում է, բայց որոշ փողոցներ կմնան առանց ասֆալտի Քաշաթաղում 27-ամյա բնակչի դի է հայտնաբերվել Ինչ կասի Փաշինյանը Պուտինին ու Ռոհանիին Էրդողանից հետո «Ամենաանապահով ընտանիքների և անձանց կյանքում երկար սպասված փոփոխություն տեղի կունենա». Զարուհի Բաթոյան Չարենցավանի մի քանի թաղամասերում ու Կարենիս գյուղում գազամատակարարումը կդադարեցվի Իլիա Երկրորդն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին ԱՄՆ-ում կինը բժիշկների սխալի պատճառով մեկ այլ ռասայի երեխա է լույս աշխարհ բերել «Նիկոլն այսօր հերթական անգամ ազդարարեց իր մոտալուտ քաղաքական վախճանի մասին»․ Շարմազանով Նոր գերեզմանատուն՝ Կալիֆորնիայում. Հանգուցյալներին ամփոփում են ծառերում Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը «Սուպերվարչապետությունից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետություն». Ստեփան Դանիելյան Ռուսական կեղծ ռուբլով գնել էին ծաղկեփունջ․ բերման է ենթարկվել «Օստապ Բենդեր» մականվամբ Ռուդիկը Բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը որևէ ձևով չի վտանգում բանկային համակարգի կայունությունը. Մեսրոպ Առաքելյան Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի պրեմիերաներով Գևորգ Դանիելյան. Սա անվերջ չի կարող ձգվել, մի պահ կկտրվի թելը Կլիմայի փոփոխությունները խանգարում են հողին կլանել ջուրը «Սրանից հետո հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ Լյուսյային չտեսնեմ էկրանին». «Հրապարակ»
Երկրաշարժ Արցախում Երկրաշարժ Հայաստանում «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառով 400․000 դոլարի կորուստ կունենամ, կառավարությունից ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել․ գործարար Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին «Կարծես՝ շատ քչերին է հետաքրքրում Ախթալայի պոչամբարը». Դանիել Իոաննիսյան Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ «Կին, ոչ թե տղամարդ». ֆլեշմոբ՝ ընդդեմ ԼԳԲՏ անձանց Ոստիկանները գետնին տապալեցին իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանին․ տեսանյութ․ factor.am Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Դեմ եմ ՀՀ-ում հանքերի շահագործմանը. «Իմ քայլի» պատգամավոր Ոստիկանությունը մտել է Սեյրան Սարոյանի տուն ու բերման ենթարկել այնտեղ գտնվողներին.Գեներալը հասցրել է փախչե՞լ. «Ժամանակ» Կոտայքի տեր ու տիրակալ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքակա՞ն. «Հրապարակ» Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին. Կարո Փայլան Թուրքիան մի շարք պտուղների արտադրության և արտահանման ոլորտում առաջատար դիրքեր ունի Թվով 4 զորամասերում աշխատավարձի բարձրացում չի եղել, բայց սպաները գումար չեն կորցնի. վարչապետ Հայտնաբերվել է Ադրբեջանի ՌՕՈւ կործանված ինքնաթիռի օդաչուի մարմինը Սամվել Բաբայանի գրասենյակը հերքում է «աֆերիստ» Կամոյի հետ առնչության մասին լուրը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

«Ի պատասխան «Ամուլսարն առանց հանքի» վանկարկմանը՝ հնչել են հայհոյանքներ, որին հետևել է ծեծկռտուքը». Շիրակ Բունիաթյան

 

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը մեր բնակավայրերում վերջին շրջանում սերմանված ատելության ցավալի հետևանքն է։

Երբ պետական մակարդակով հայտարարվում է, թե Ամուլսարի պահապանները անձնական շահերով առաջնորդվող, ինչ-որ մեկի կողմից հովանավորվող մարդիկ են` բնական է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունում աշխատող մեր քույրերն ու եղբայրները ատելությամբ պիտի լցվեն մեր հանդեպ` կարծելով, թե մենք փող ենք աշխատում՝ իրենց հացը կտրելու հաշվին։ Մինչդեռ պայքարը հանուն բոլորիս ծնած ու սնած այս միջավայրի է, որի պտուղները դեռևս վայելելու ենք բոլորով։

«Լիդիան»-ը իր գործունեության հետ կապված առաջին իսկ դժգոհություններին հանդիպելով սանձազերծել է ահավոր ատելության քարոզչություն, նրա ֆեյսբուքյան էջը հեղեղված է պիտակավորումներով ու մեզ վարկաբեկող զրպարտչական տեղեկություններով։ Այդ նյութերի տարածման համար ընկերությունը մշտապես ծախսում է գովազդային գումարներ, պահում կեղծ էջեր, որոնք էլ ավելի բացահայտ ու էլ ավելի մեծ բյուջեով են տարածում ատելությունը։ Աշխատանքային միջավայրում ևս ընկերության ղեկավար կազմի աշխատողները ջանք չեն խնայել մեր հարևան քույրերին ու եղբայրներին մեր դեմ տրամադրելու, շանտաժ անելու հարցում։ Ատելության քարոզչությունը նրանց աշխատանքային ռազմավարությունն է, որի ազդեցության տակ, ցավոք, ընկնում են նաև հանրային իշխանության ներկայացուցիչները։ Այդ ատելությունը մի տեղ պիտի պայթեր։

Եվ դա պայթել է օգոստոսի 24-ին` Գնդեվազ գյուղում։ Ի պատասխան «Ամուլսարն առանց հանքի» վանկարկմանը հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, որոնց հետևել է ծեծկռտուքը։ Ի երջանկություն բոլորիս վնասվածքները հնարավորինս անվտանգ են կյանքի ու հետագա առողջության համար։ Ի վերջո մեզ այսպես իրար դեմ թշնամացրած այդ ընկերությունը թողնելու է գնա, իսկ մարդիկ մնալու են, հաղթահարելու են այս լարվածությունն ու նորից ընկերանան, բարեկամանան։

Ուզում ենք , որ հստակ լինի` Ամուլսարի պահապանները 30-40 հոգանոց խմբի անդամները չեն, բնապահպանները չեն` այս պայքարը կլանել է Ամուլսարի լանջերին ապրող բոլոր մարդկանց, որոնց մենք ոչ առաջնորդում ենք, ոչ վերահսկում։ Հետևաբար իրենց հաղորդած տեղեկատվության ճշմարտացիությամբ մտահոգ լրատվամիջոցներին կոչ ենք անում հարցը որպես «բնապահպանների ու գնդեվազցիների միջև ծեծկտտուք» չլուսաբանել։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ»։