Վշտացած եմ, պարոն վարչապետ, որ նման սիրողական մակարդակով եք շարունակում ներկայացնել մեր երկիրը դրսում. Արմեն Աշոտյան- տեսանյութ
|
![]() |
Լսեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը դիվանագետների եւ ԱԳՆ կենտրոնական ապարատի համաժողովին եւ հերթական անգամ ապրեցի խորը հիասթափություն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Արտաքին հարաբերություններում ժողովրդավարությունը չի կարող մեր նման երկրի այցեքարտը լինել: Դնում եմ մի կողմ, արդյոք այսօր Հայաստանը ժողովրդավար է թե ոչ: Դիցուք, այդպես է: Բայց հիշեք 2008 թվականի Վրաստանի եւ 2014 թվականի Ուկրաինայի օրինակները եւ տեսեք, թե ինչ վտանգավոր թեզ եք առաջ քաշում»,-նշեց նա:
Աշոտյանը հարցադում արեց՝ ինչո՞վ եք դառնացած: «Ո՞ր ստացել եք որպես ժառանգությունը երբևէ ամենալավ բանակցված փաթեթը: Ո՞ր ձեր ապաշնորհ քաղաքականության պատճառով բանակցային օրակարգից դուրս են մնացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Ո՞ր համանախագահները այլևս չեն շեշտում կարգավորման երեք սկզբունքները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Թե՞ դառնացած ես նրանով, որ փոխանակ բանակցային պատմությունը, նախապատմությունը առաջին շուրթերից լսես, հրավիրես Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, իրենցից լսես՝ ոնց է եղել, ինչ է եղել, երբ է եղել, խոստովանում ես, որ բանակցությունների նախապատմության մասին քեզ կարճ լեկցիա է կարդացել Իլհամ Ալիևը: Գուցե դրանո՞վ ես դառնացած:
ԱԳՆ-ին կոչ եմ անում իշխանական պատգամավորների համար Արցախի հարցով թրեյնինգներ անել: Ձեր պատգամավորները անգամ ձեզ չեն կարողանում պաշտպանել Ամուլսարի հարցով, ուր մնաց մեր շահերը կարողանան պատշպանել դրսում:
Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի հետ, այո, ոմանք փորձում են զուգահեռներ անցկացնել: Ու դա կանխելու համար մշտական աշխատանք է պետք: Մենք դա արել ենք: Վերջապես կարդացեք ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ու համեմատեք ԵՄ-Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա ասոցիացման համաձայնագրերի հետ ու տեսեք, թե ինչպիսի հաջողության էինք մենք հասել:
Վշտացած եմ, պարոն վարչապետ, որ նման սիրողական մակարդակով եք շարունակում ներկայացնել մեր երկիրը դրսում»:
Ավելին՝ տեսանյութում