Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Թռչկանը փրկվեց, Ամուլսարն էլ է փրկվելու». Լևոն Գալստյան

 

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «8 տարի առաջ՝ 2011-ի այս օրերին, առաջին անգամ տեսանք Թռչկան անունով այս հրաշք ջրվեժն ու իմացանք, որ այն կարող է դառնալ փոքր հիդրոէլեկտրակայանի զոհ։ Բայց ինքը փրկվեց, քանի որ գտնվեցին կամավոր մարդիկ, որոնք դեմ դուրս եկան սերժիկենց համակարգին ու թույլ չտվեցին արդեն սկսված նախագիծը հասցնել ավարտին։ ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը չեղարկվեց ու ջրվեժը պահպանվեց։ Այն ժամանակ շատերը չէին հավատում, որ դա հնարավոր է ու անընդհատ փնտրում էին, թե կամավորներն ում պատվերն են կատարում։ Հիմա էլ Ամուլսարի դեպքում դեռ կան մարդիկ, որ չեն հավատում և փնտրում են մութ ուժեր, բայց նրանք անհամեմատ ավելի քիչ են քան 2011-ին։ Կամավորի ուժն այլ տեղից է սնվում և դա չի կարող հասկանալի լինել միայն գումարով տեղից շարժվողների համար։ Թռչկանը փրկվեց ու Ամուլսարն էլ է փրկվելու»: