Այսօր՝ 2019-09-15 | RSS | FACEBOOK

Թուրքմենստանի նախագահը նոր գիրք է գրել ալաբայների մասին Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն նոր հանդիպու՞մ Էրդողանը պատրաստ է Սիրիայի հարցով գագաթնաժողով անցկացնել Պուտինի, Մերկելի և Մակրոնի հետ Ախալքալաքի ասֆալտապատումն ավարտվում է, բայց որոշ փողոցներ կմնան առանց ասֆալտի Քաշաթաղում 27-ամյա բնակչի դի է հայտնաբերվել Ինչ կասի Փաշինյանը Պուտինին ու Ռոհանիին Էրդողանից հետո «Ամենաանապահով ընտանիքների և անձանց կյանքում երկար սպասված փոփոխություն տեղի կունենա». Զարուհի Բաթոյան Չարենցավանի մի քանի թաղամասերում ու Կարենիս գյուղում գազամատակարարումը կդադարեցվի Իլիա Երկրորդն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին ԱՄՆ-ում կինը բժիշկների սխալի պատճառով մեկ այլ ռասայի երեխա է լույս աշխարհ բերել «Նիկոլն այսօր հերթական անգամ ազդարարեց իր մոտալուտ քաղաքական վախճանի մասին»․ Շարմազանով Նոր գերեզմանատուն՝ Կալիֆորնիայում. Հանգուցյալներին ամփոփում են ծառերում Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը «Սուպերվարչապետությունից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետություն». Ստեփան Դանիելյան Ռուսական կեղծ ռուբլով գնել էին ծաղկեփունջ․ բերման է ենթարկվել «Օստապ Բենդեր» մականվամբ Ռուդիկը Բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը որևէ ձևով չի վտանգում բանկային համակարգի կայունությունը. Մեսրոպ Առաքելյան Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի պրեմիերաներով Գևորգ Դանիելյան. Սա անվերջ չի կարող ձգվել, մի պահ կկտրվի թելը Կլիմայի փոփոխությունները խանգարում են հողին կլանել ջուրը «Սրանից հետո հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ Լյուսյային չտեսնեմ էկրանին». «Հրապարակ»
Երկրաշարժ Արցախում Երկրաշարժ Հայաստանում «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառով 400․000 դոլարի կորուստ կունենամ, կառավարությունից ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել․ գործարար Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին «Կարծես՝ շատ քչերին է հետաքրքրում Ախթալայի պոչամբարը». Դանիել Իոաննիսյան Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ «Կին, ոչ թե տղամարդ». ֆլեշմոբ՝ ընդդեմ ԼԳԲՏ անձանց Ոստիկանները գետնին տապալեցին իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանին․ տեսանյութ․ factor.am Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Դեմ եմ ՀՀ-ում հանքերի շահագործմանը. «Իմ քայլի» պատգամավոր Ոստիկանությունը մտել է Սեյրան Սարոյանի տուն ու բերման ենթարկել այնտեղ գտնվողներին.Գեներալը հասցրել է փախչե՞լ. «Ժամանակ» Կոտայքի տեր ու տիրակալ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքակա՞ն. «Հրապարակ» Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին. Կարո Փայլան Թուրքիան մի շարք պտուղների արտադրության և արտահանման ոլորտում առաջատար դիրքեր ունի Թվով 4 զորամասերում աշխատավարձի բարձրացում չի եղել, բայց սպաները գումար չեն կորցնի. վարչապետ Հայտնաբերվել է Ադրբեջանի ՌՕՈւ կործանված ինքնաթիռի օդաչուի մարմինը Սամվել Բաբայանի գրասենյակը հերքում է «աֆերիստ» Կամոյի հետ առնչության մասին լուրը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Արցախի անկախությունը ոչինչ չի տալու, բացի պառակտումից. Արա Պապյան

 

Եթե Արցախը Հայաստանի մասը չլիներ, ապա մեր զորակոչիկները Արցախում չէին ծառայի, կամ Արցախում ատեստատ ստացած աշակերտները Հայաստանի բուհերում չէին սովորի: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Քաղաքագետի խոսքով, Արցախի քաղաքացին ՀՀ քաղաքացի է, և մարդիկ, ովքեր հանդես են գալիս սուբեկտայնության գաղափարով, զուտ անձնական նպատակներ են հետապնդում: «Ավելին ասեմ, դա հակապետական, հակազգային, պրոադրբեջանական տեսակետ ա, որը պառակտում է հայ ժողովրդին: 1991 թվականին, երբ հռչակվեց «Անկախ Արցախի» քաղաքականությունը, մեզ համոզում էին, որ դա ավելի ճիշտ ա, որովհետև էդպես ավելի հեշտ ա, որ անկախության ճանապարհով կարելի է գնալ միացման: Բայց պատմության մեջ չկա դեպք, որ 2 կայացած պետություններ միավորվեն, թեկուզ նույն ազգի լինեն»,- նշեց Արա Պապյանը:

Եթե անգամ Արցախի անկախությունը պայմանականորեն 50 երկիր ճանաչի, քաղաքագետ խոսքով, դա ոչինչ տալու Արցախին: «Դա արդյոք իրավունք չի վերապահելու Ադրբեջանին՝ հարձակվելու Արցախի վրա, ոչ մի նման բան չկա: Մենք տեսնում ենք, որ ճանաչված պետությունները իրար հետ պատերազմում են: Եթե նույնիսկ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը, չնայած դա անհնար ա, բայց եթե ընդունի, էդ էլ պատերազմը չի զսպի: Փոխադարձ ճանաչում ունեցող երկրներն էլ են իրար հետ կռվում: Այսինքն՝ Արցախի անկախությունը ոչինչ չի տալու, բացի պառակտումից: Ավելին ասեմ, այդ ճանաչումը ավելի դժվար ա, քանի միացումը: Շատ երկրներ կան, որոնք իրենց խնդիրներն ունեն, և իրենց համար ճանաչել Արցախի անկախությունը, դառնում է նախադեպային: Նոր պետության ճանաչումը իրավական նախօրինակ ա, ու օրինակ Ամերիկայի նահանգներն էլ կարող են ասել, որ անկախանում են»:

Արա Պապյանը նշում է, որ երկրորդ թեզը, ըստ որի՝ Արցախի անկախացումից հետո Հայաստանը զերծ կմնա արտաքին ճնշումից, ևս արդարացված չէ: «Օրինակ՝ Տավուշի մարզի սահմանը շատ ավելի վտանգավոր ու անկայուն ա, քան Արցախի մի որևէ հատված: Էնտեղ շատ ավել գնդակոծումներ կան, և գյուղերը շատ ավելի մոտ են սահմանին, քան Արցախի որևէ գյուղ: Անգամ ամենամոտ գյուղը, որ Թալիշն է, 2-3 կմ հեռու է սահմանից, իսկ մենք Տավուշում ունենք գյուղեր, որ 500-800 մետրի վրա են գտնվում հակառակորդի սահմանից»,- նշեց Արա Պապյանը: