Այսօր՝ 2020-01-19 | RSS | FACEBOOK

Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով Կառավարության դեգերումը, անցնող ժամանակը և պահպանվող աղքատությունը Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ» Իշխող թիմի որոշ անդամներ սկսել են «խաղեր տալ» այլ ուժերի հետ. «Իրատես» Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». Փողը՝ իրենց, հոգսը՝ բնակչին. Երևանի քայլած թաղապետերի գործունեությունից հանրության դժգոհությունը գնալով մեծանում է. «Իրատես» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Եկամտահարկի նվազեցման թաքնված կողմը. ովքե՞ր են շահում դրանից. «Փաստ» Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Մարությանը նոր կադրեր՝ «ուդառներին» պատասխանողներ է փնտրում. «Հրապարակ» Վաղ թե ուշ պատասխանատվություն են կրելու. Խաչատուրովի փաստաբանը՝ գաղտնալսումների գործով նոր զարգացումների մասին. news.am Պատգամավորները դեռ հանգստանում են. «Իրատես» Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ». վարչապետ Փաշինյան Գյուղատնտեսական ապահովագրություն. ո՞ր դեպքերում այն կգործի Դատարան-դատախազություն հերթականը. բողոքարկվել է Ալիկ Պետրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցը կոգեկոչվի Թուրքիայի և աշխարհի մի շարք քաղաքներում «Ժողովուրդ». Ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել հայտնի գաղտնալսման գործով․ ինչու վարչապետը հրավիրվեց հարցաքննության «168 ժամ». Ինչո՞ւ է Փաշինյանի աչքից «վրիպել» Պաշտպանության նախարարության հետ քավորի 250 մլն դրամի գործարքը
Թվային տրանսֆորմացիան որպես մրցունակության գրավական հայաստանյան ՓՄՁ-ների համար Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը. մի քանի հարց Արմեն Աշոտյանից «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «168 ժամ». Որտե՞ղ է թաքնված շան գլուխը. ինչո՞ւ փոխվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը Մի՛ ձայնակցե՛ք անտաղանդ «պապսային» ու բայաթիին հասնող «ռաբիսին». Արթուր Ղազինյան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանում է, թե ինչու են փակվում ծննդատները Բանակի ուտելիքից մինչև սահմանային լարվածություն. մանրամասներ Տոնոյան-ԼՀԿ փակ հանդիպումից. «Ժողովուրդ» «Հրապարակ». «Նոր Հայաստանի» ոստիկանության հերթական «մասկի շոուն» Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես».
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2019-11-22 10:21:54 2020-01-16 10:27:17

Բոլորս պահանջում ենք խաղաղ ու անվտանգ Արցախ. ՀՀ նախագահի ուղերձը

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրե՛լի հայրենակիցներ, այսօր Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձն է: Այս երեք տասնամյակը համայն հայության մաքառումի, տոկունության, հերոսության ու հաղթանակի պատմություն է, որ կերտեց մեր ժողովուրդը:

Արցախի մեր պատմական հողում ազատության տենչը գալիս է դարերի խորքից: Հայոց երկրի այդ հատվածում հնուց ի վեր դրվել են հայկական պետականության ամուր հիմքերը, կազմավորվել է հզոր և մարտունակ բանակ, ստեղծվել են գիտակրթական կենտրոններ և մշակութային արժեքներ, ձևավորվել խաղաղ գոյակցության ու բարիդրացիության ավանդույթներ և, ամենակարևորը, հայրենի հողն ու ընտանիքը ամեն գնով պաշտպանելու հզոր կամք ու անպարտ ոգի:

Բայց պատմությունը միայն անցյալը չէ, պատմությունը նաև այսօրն է, պատմությունը ստեղծվում է նաև վաղվա համար:

1988-ին բոլորս միասին երազում էինք ազատ Արցախի մասին, հետո, երբ վտանգված էր ազատությունը, և հայ ժողովուրդը դուրս էր եկել հերթական գոյամարտի, բոլորս աղոթում էինք Արցախի փրկության համար, այսօր, երբ անկախությունն իրականություն է, մենք բոլորս պահանջում ենք խաղաղ ու անվտանգ Արցախ:

Ազատությունն ու խաղաղությունը չեն նվիրվել արցախցուն, այլ՝ ձեռք են բերվել հազարավոր հայորդիների կյանքի գնով, արյունով ու հայրենիքի նկատմամբ անսահման սիրով ու նվիրումով է ամրագրվել 28 տարի առաջ ընդունված Արցախի Անկախության հռչակագիրը:

Այսօր էլ դեռ շատ են անելիքները մեր բարդ և հարափոփոխ ժամանակներում: Արցախի ազատագրման և անկախության համար զոհվածները, Արցախում ապրող ու իրենց ամենօրյա կյանքով հերոսության օրինակ ծառայող մարդիկ, մեր ապագա սերունդներն արժանի են, որ Արցախի ապագան շարունակվի կերտվել որպես հաղթանակների, խաղաղության ու բարիդրացիության պատմություն:

Այսօր, ավելի քան երբևէ, մենք հաստատակամ և ամուր ենք հայոց միասնականության խորհրդանիշ ինքնիշխան Արցախի Հանրապետությունը ու նրա հերոս զավակներին պաշտպանելու հարցում: Այդ գիտակցությամբ եմ իմ անկեղծ բարեմաղթանքները հղում Արցախին դեպի հաջողություն ու հաղթանակ տանող բոլոր ձեռնարկներում:

Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս Արցախում, Հայաստանում և Սփյուռքում:

Միասի՛ն պաշտպանենք ու պահպանենք մեր հաղթանակներն ու ձեռքբերումները: Եվ թող Աստվա՛ծ պահապան լինի Արցախին, Հայաստանին ու մեր ժողովրդին»: