Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի առջև. Քոչարյանի շնորհավորական ուղերձը Բակո Սահակյանին

 

Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին:

Շնորհավորելով Արցախի Նախագահին Հանրապետության Անկախության 28-ամյակի կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է շուրջ երեք տասնամյակ առաջ արցախցիների կատարած պատմական ընտրության կարևորությունը, անդրադարձել է նշանակալի օրվա խորհրդին, Նախագահ Բակո Սահակյանի առանձնահատուկ դերակատարմանը Արցախի պետականության ամրապնդման գործում:

Նախագահ Քոչարյանը նաև հանդես է եկել արցախցիներին ուղղված շնորհավորական ուղերձով, որի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սիրելի արցախցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

28 տարի առաջ մենք կատարեցինք պատմական ընտրություն: Իրականություն դարձնելով մեր ժողովրդի իղձերը, մեկ բռունցք դարձած Արցախը Անկախություն հռչակեց և հերոսաբար զենքով պաշտպանեց այն: Ջերմությամբ և հպարտությամբ եմ հիշում այն ժամանակը, երբ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատելու և պայքարելու հանուն հաղթանակի և անկախ պետականության կայացման:

Այս պատմական օրը ևս մեկ անգամ փառաբանենք բոլոր մեր մարտական ընկերներին, ովքեր իրենց արյան գնով կերտեցին Արցախի Անկախությունը: Հավերժ հիշատակ մարտի դաշտում ընկած մեր հերոսներին:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ՝ չավարտված պատերազմի պայմաններում: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաև սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին: Արցախի ռազմաքաղակական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղաքական վայրիվերումները որևէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին: Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջև:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք՝ ի փառս Արցախի Հանրապետության»: