Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

ՃՈ-ն երթևեկության անվտանգության նպատակով նորամուծություններ է կատարել. լուսացույցերի սյուներին տեղադրվել են հավելյալ լույսեր

 

Ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության անվտանգության մակարդակը, ինչպես նաև երթևեկության մշակույթը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է ամենօրյա աշխատանք՝ կատարելով նորամուծություններ։

Վերջին նորամուծություններից է Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկի լուսացույցերի սյուներին տեղադրված հավելյալ լույսերը, որոնց գույները լուսացույցի համապատասխան ազդանշանին զուգահեռ փոխվում են, ինչի շնորհիվ վարորդները կարող են նախքան խաչմերուկին մոտենալը ճիշտ կողմնորոշվել։

Նորամուծություն է նաև Ադոնցի փողոցի հետիոտնային անցման վերևում տեղադրված պրոեկտորը, որը սնուցվում է արևային էներգիայով։ Այն գիշերային ժամերին հետիոտնային անցման պատկեր է գցում ճանապարհին՝ նաև այդ կերպ վարորդներին զգուշացնելով հետիոտնային անցման առկայության մասին։ Նախատեսվում է մոտ ժամանակներում նորամուծությունները կիրառել նաև այլ խաչմերուկներում և հետիոտնային անցումներում։

Եվս մեկ անգամ երթևեկության մասնակիցներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։