Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Իտալահայկական երեկոյով և ինքնատիպ ինստալացիայով կտրվի Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանի մեկնարկը

 

Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2019-2020 թթ. համերգաշրջանի բացման համերգին կներկայացնի իտալական ծրագիր: ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Իտալահայկական երեկո:

Համերգի ընթացքում ՀՊԿՆ-ը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես կգա դիրիժոր Մարիո Լեոտտայի (Իտալիա) ղեկավարությամբ: Որպես մենակատար երեկոյի ընթացքում ելույթ կունենա հանրաճանաչ սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետտին (Իտալիա), ով մեր երկրում արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս Կամերային նվագախմբի հետ: Այս համերգաշրջանի անդրանիկ համերգին նվագախմբի կատարմամբ կնհչեն Պիացոլայի,Վերդիի, Ռոսսինիի, Ռոտայի, Մասկանիի, Մորիկոնեի ստեղծագործությունները:

Ամբողջ երեկոյի ընթացքում տեսաէկրաններին կցուցադրվի նաև թվային ինստալացիա, որի հեղինակն է իտալացի ճանաչում վայելող արվեստագետ Ֆրանց Չերամին: Remix Portraits խորագիրը կրող թվային ինստալացիան՝ իտալական երաժշտությունն հետաքրքիր համադրությամբ, ինքնատիպ անակնկալ է լինելու բոլոր արվեստասերների համար:

Նշենք, որ երեկոյի մենակատար Մարկո Ալբոնետին որպես մենակատար հանդես է եկել իտալական և միջազգային բազմաթիվ նվագախմբերի հետ, մասնակցել է միջազգային երաժշտական փառատոների: Երաժշտի համերգային շրջագայությունների աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է: Իտալիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Գերմանիա, Բելգիա, Իսպանիա, Կիպրոս, Կանադա, Չինաստան և ԱՄՆ. այս երկրներում նա ներկայացրել է իր սաքսոֆոնի կախարդական նվագը:

Թվային ինստալացիայի հեղինակ Ֆրանց Չերամին Իտալիայի ամենաճանաչված արվեստագետներից է, աշխատում է իտալական հեղինակավոր արվեստի կառույցներում: Նրա աշխատանքները ժամանակակից բարձր տեխնոլոգիաների և արվեստի ինքնատիպ համադրությունն են: