Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես»

 

«Իրատես» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի հանդեպ իշխանության վերաբերմունքը չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանը հետ չի կանգնել այն մտքից, որ Գագիկ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա։ Կառավարությունից մեզ փոխանցեցին, որ այս օրերին Ծառուկյանի բոլոր «օբյեկտներում» ստուգումներ են։

Փաշինյանի որակմամբ՝ սեփականատեր Ծառուկյանը բողոքել է, որ չեն թողնում աշխատել, օր ու արեւ չեն տալիս իր «բիզնեսներին»։ Այս գանգատը հասել է Փաշինյանին եւ վերջինս հրահանգել է խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցություն ունեցող ղեկավարի շուրջ օղակն ավելի սեղմել։

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը կրակն է ընկել մեկ այլ հարցում եւս։ Հայտնի է, որ շաբաթ օրը նրա դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է, եւ նա երկու քարի արանքում է հայտնվել։ Հարսանիքին հրավիրի Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանն ավելի կկատաղի, Փաշինյանին կանչի, բա որ չգա՞ (չնայած նրանից առաջ Սուքիասյանն արդեն հրավիրած կլինի)։ Իսկ եթե մինչ այդ Քոչարյանն ազատության մեջ հայտնվի, ի՞նչ պիտի անի Գագիկ Ծառուկյանը։ Բա որ երեքն էլ գա՞ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։