Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Թալիշի վերականգնման աշխատանքները հիմնականում ավարտվել են, բոլոր բնակիչների վերադարձը նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին. ԱՀ պետնախարար

 

Թալիշի վերականգնման աշխատանքները հիմնականում, կարելի է ասել, ավարտին են մոտենում: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել, ներկա պահին արդեն իսկ բնակիչների վերադարձման գործընթացը, կարելի է ասել, սկսվել է, այս պահի դրությամբ չորս ընտանիք արդեն վերադարձել են:

Բոլոր թալիշցիների վերադարձը նախատեսվում է իրականացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում: Մենք նախատեսել ենք նաև դպրոցի, մանկապարտեզի գործունեության վերականգնումը Թալիշում, այնպես որ, դրանք նաև լրացուցիչ աշխատատեղեր են գյուղի բնակչության համար»,-մանրամասնեց նա:

Անդրադառնալով հարցին, թե որքան գումար է հատկացվել Թալիշի վերակառուցման համար, պետնախարարն ասաց.

«Թալիշի վերածննդի համար ծախսվել են ոչ միայն բյուջետային միջոցներից, նաև՝ Համահայկական հիմնադրամի միջոցները: Կարող եմ ասել, որ մոտ մեկ միլիոն դոլար պետական բյուջեի միջոցներից է ծախսվել, մոտավորապես այդքան գումար էլ Համահայկական հիմնադրամից միջոցներից, այնպես որ, վերականգնման ընդհանուր գումարը կազմում է շուրջ երկու միլիոն դոլար»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով բանակում սննդակարգի փոփոխությանը՝ նախարարն ասաց, որ այցելել է այդպիսի մի զորամաս, որտեղ արդեն նոր եղանակով է ապահովվում սննդամթերքը, զինվորների հետ ճաշել է, բավականին տպավորված է:

Գրիգորի Մարտիրոսյանը հիշեցրեց, որ սննդի մատակարարումը չի իրականացվում Արցախի պետական բյուջեի միջոցների հաշվին, դա պաշտպանության ընդհանուր ծախսերի շրջանակում է իրականացվում: