Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 67 հազար 326 ընտրող

 

Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` սեպտեմբերի 8-ին ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը:

«Մասնակիցների թիվն ըստ ընտրական տեղամասերի հետեւյալն է` Ստեփանակերտում` 21 հազար 643 ընտրող կամ ընտրողների 55.5 տոկոսը, Ասկերանում` 9011 ընտրող կամ ընտրողների 76.7 տոկոսը, Հադրութում` 5967 ընտրող կամ ընտրողների 69.5 տոկոսը, Մարտունիում` 12 հազար 600 ընտրող կամ ընտրողների 72.5 տոկոսը, Մարտակերտում` 9241 ընտրող կամ ընտրողների 70.9 տոկոսը, Շահումյանում` 1512 ընտրող կամ ընտրողների 71.6 տոկոսը, Շուշիում` 2306 ընտրող կամ ընտրողների 58.8 տոկոսը, Քաշաթաղում` 5046 ընտրող կամ ընտրողների 69.6 տոկոսը»,- մանրամասնել է Ե. Արզումանյանը:

Մեր զրուցակիցը նշել է, որ մինչև ժամը 20:00-ն գրավոր ձևով որևէ դիմում-բողոք ԿԸՀ-ն չի ստացել: Այժմ ընթանում է քվեների հաշվման գործընթացը:

Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում ամփոփում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-: