Այսօր՝ 2020-01-19 | RSS | FACEBOOK

Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով Կառավարության դեգերումը, անցնող ժամանակը և պահպանվող աղքատությունը Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ» Իշխող թիմի որոշ անդամներ սկսել են «խաղեր տալ» այլ ուժերի հետ. «Իրատես» Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». Փողը՝ իրենց, հոգսը՝ բնակչին. Երևանի քայլած թաղապետերի գործունեությունից հանրության դժգոհությունը գնալով մեծանում է. «Իրատես» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Եկամտահարկի նվազեցման թաքնված կողմը. ովքե՞ր են շահում դրանից. «Փաստ» Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Մարությանը նոր կադրեր՝ «ուդառներին» պատասխանողներ է փնտրում. «Հրապարակ» Վաղ թե ուշ պատասխանատվություն են կրելու. Խաչատուրովի փաստաբանը՝ գաղտնալսումների գործով նոր զարգացումների մասին. news.am Պատգամավորները դեռ հանգստանում են. «Իրատես» Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ». վարչապետ Փաշինյան Գյուղատնտեսական ապահովագրություն. ո՞ր դեպքերում այն կգործի Դատարան-դատախազություն հերթականը. բողոքարկվել է Ալիկ Պետրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցը կոգեկոչվի Թուրքիայի և աշխարհի մի շարք քաղաքներում «Ժողովուրդ». Ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել հայտնի գաղտնալսման գործով․ ինչու վարչապետը հրավիրվեց հարցաքննության «168 ժամ». Ինչո՞ւ է Փաշինյանի աչքից «վրիպել» Պաշտպանության նախարարության հետ քավորի 250 մլն դրամի գործարքը
Թվային տրանսֆորմացիան որպես մրցունակության գրավական հայաստանյան ՓՄՁ-ների համար Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը. մի քանի հարց Արմեն Աշոտյանից «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «168 ժամ». Որտե՞ղ է թաքնված շան գլուխը. ինչո՞ւ փոխվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը Մի՛ ձայնակցե՛ք անտաղանդ «պապսային» ու բայաթիին հասնող «ռաբիսին». Արթուր Ղազինյան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանում է, թե ինչու են փակվում ծննդատները Բանակի ուտելիքից մինչև սահմանային լարվածություն. մանրամասներ Տոնոյան-ԼՀԿ փակ հանդիպումից. «Ժողովուրդ» «Հրապարակ». «Նոր Հայաստանի» ոստիկանության հերթական «մասկի շոուն» Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես».
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2019-11-22 10:21:54 2020-01-16 10:27:17

«Ընդհանուր առմամբ լավ տպավորություն ունեցա Արցախի ՏԻՄ ընտրություններից». Լևոն Բարսեղյան

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համառոտ տպավորություններ Արցախի ՏԻՄ ընտրություններից.

Այսօր հետևելով Արցախի տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններին՝ շատ լավ տպավորություն ստացա: Եղել եմ Ստեփանակերտի թվով 11 և Մարտակերտի շրջանի 4 գյուղական տեղամասերում:

Հիմնականում պատշաճ և օրինական կերպով կահավորված էին սրահները, մեկում, սակայն, զարմանալիորեն նեղ մի միջանցք էին ընտրել, մանկապարտեզի երկու մասնաշենքերը իրար կապող միջանցքում էին տեղադրել քվեարկության սենյակը, լայնությունը՝ մոտ 1,8 մետր, ձեռքերս պարզեցի՝ մատներս կպան հանդիպակաց պատերին, երկարությունը՝ մոտ 15 մետր, սեղաններն ու քվեախցերը տեղադրել էին մեկ շարքով, հարցրի՝ ինչո՞ւ. ահագին մեծ մասնաշենքեր ունի մանկապարտեզը, հանձանաժողովի նախագահն ասաց. «Չգիտեմ, սա են հատկացրել»:

Չնայած դրան, քվեարկությունը պատշաճ էր կազմակերպած, օգնողներին գրանցում էին:

Թերություններից մի քանիսն էլ նշեմ, որոնք ակնհայտորեն դիտավորություններ կամ չարամիտ չէին: Ստեփականակերտի ավագանու անդամության թեկնածուների թվի մեծության բերումով՝ 44, այդ քվեաթերթիկը մոտ 60 սմ երկարություն ուներ, և երբ խցում մարդիկ փորձում էին այդ թերթիկի ստորին տողերից որևէ մեկի օգտին նշում կատարել, քվեաթերթիկի վերին մասը քվեախցից ցած էր կախվում՝ ֆաքսից ելնող թղթե ժապավենի զվարճալի տպավորություն թողնելով:

Այդ նույն քվեաթերթիկը մարդիկ հաճախ մոռանում էին ծալել քվեախցում, ելնելիս մանրից ծալելով էին մոտենում քվեախցին, երբեմն ընկնում էր ձեռքերից կամ՝ ընդհանրապես մոռացած, որ ծալած պիտի դուրս գային: Քվեաթերթիկների համար ծրարներ չէին նախատեսված, ով ինչպես ուզում՝ ծալում գցում էր տուփը: Տուփերը փոքրածավալ էին, ժամը 13-ին մոտ Ստեփանակերտում արդեն առաջին տուփերն համարյա լցվել էին, զոռով էին խցկում քվեաթերթիկները դրանց մեջ, հսկիչ հանձնաժողովականն էլ քանոնով հրում էր ներս: Գյուղերում, ընտրողների փոքրաթիվ լինելու բերումով, բացարձակ անդորր էր, տուփերը կիսադատարկ էին, ասացին, որ որպես կանոն 70-80 տոկոս մասնակցություն է լինում: Ամենուր հրավիրում էին սուրճի, թեյի կամ հացի, հրաժարվում էի, գործի և ժամանակի բերումով:

Շեշտված կուտակումներ չնկատեցի ոչ մի տեղում, նաև անձրևում էր ամբողջ օրը, գուցե դրանից էր: Որևէ ընտրակաշառքի լուր չառա: Տեղամսերից մեկի տեղակայման մշակույթի պալատի տնօրենը ինձ բացատրեց, որ առաստաղից կախված հսկիչ տեսախցիկները ապամոնտաժել չեն կարողացել, սակայն դրանք քվեախցերի ետևում չեն, ասացի՝ տեսնում եմ, որ հեռու են, չհանգստացավ, հրավիրեց իր սենյակը, մոնիտորների վրա ցույց տալով այդ տեսախցիկներից եկող պատկերները, որոնք սրահն էին ցուցադրում ընդհանուր առմամբ: Շատ պատասխանատու մարդիկ էին ինձ պատահած նախագահները:

Ընդհանուր առմամբ լավ տպավորություն ունեցա, մարդիկ, անկախ գյուղ-քաղաք հանգամանքներից, կոկիկ, նույնիսկ տոնական հագնված, բարձր տրամադրությամբ էին գալիս քվեարկության, շատ սիրալիր ու հարգալից տեսա բոլորին, ոչ ոք վիզա չհարցրեց:

Շատ տեղյակ չեմ մյուս տեղամասերի դրություններից, որ հսկում են «Ականատես» դիտորդական առաքելությունը և «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, բայց ընդհանուր առմամբ հետևելով «Ականատեսի» կենտրոնակայանի աշխատանքին, լրահոսին և հատկապես իրավաբանների աշխատանքից ու ստացվող ահազանգերին՝ նկատում եմ, որ էապես մաքուր ընտրույթուններ էին այն ֆոնին, ինչ տեսել ենք Հյաստանում մինչև հեղափոխությունը, շատ նման էին Երևանի ավագանու 2018-ի սեպտեմբերի 9-ի ընտրություններին: Խախտումները հիմնականում տեխնիկական բնույթի են և ոչ կանխամտածված, պլանավորած կամ դիտավոր: Ստեփանակերտի համայնքապետի պաշտոնի համար մեծամասնական ընտրակարգով 5 հոգի էին մրցում, ոչ մեկին չգիտեմ, չեմ ուսումնասիրել կենսագրականները, մեկն առաջադրվել է կուսակցությունից, մյուս 4-ը ինքնառաջադրվել են, գործող քաղաքապետը չի առաջադրվել, առաջադրվել է տեղակալը:

Գյուղական համայնքներում համայնքապետի 1, 2, 3 թեկնածու կար, ավագանու թեկնածուների թիվը 1, 2, 3-ով էր գերազանցում նախատեսված տեղերը, որոշ դեպքերում ավագանու 5 անդամի համար առաջադրվել էին 5 հոգի՝ ավագանու գործող կազմը:

«Ականատեսի» արցախցի և ՀՀ-ից եկած դիտորդները նույնպես բարձր պատրաստվածություն ցուցաբերեցին. ուշիմ, խելացի, բանիմաց երիտասարդներ են...

Համարյա վստահ եմ, որ որևէ լուրջ միջադեպ չի լինելու, մի անգամ էլ ես ապավինեմ զգայականին, ինչ կլինի որ:

Պաչում եմ:

Ձեր՝ Կինո Երևանի մայլի ազգային անվտանգության խորհրդի միջազգային դիտորդական առաքելության վարորդ»: