Ամուլսարի ճանապարհը պետք լինի՝ կառավարությունը կփակի՞
|
![]() |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը Ջերմուկի բնակիչներին խնդրել է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները։ Այդ մասին այսօր վարչապետ Փաշինյանը հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին։
«Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել իմ պաշտոնական խնդրանքը. սիրելի հայրենակիցնե'ր, խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները, որովհետև դուք այդ ճանապարհները փակելու անհրաժեշտություն չունեք, դուք ունեք կառավարություն, որը եթե տեսնի ճանապարհները փակելու լեգիտիմ անհրաժեշտություն կա, ինքը իր լծակներով, օրենքով իրեն վերապահված լիազորություններով ճանապարհներն էլ կփակի, մնացած ամեն ինչն էլ կփակի», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը համոզված է, որ այս հարցում կկանգնեն միասնական դիրքերի վրա, և այնպիսի սխալներ թույլ չեն տա, որ մեր երկրի համար ստեղծի բարդություններ։
Մանրամասները՝ տեսանյութում