Այսօր՝ 2020-02-25 | RSS | FACEBOOK

2019 թվականին նախարար Ռուստամ Բադասյանը 16 000 ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար է ստացել. Analitik.am Իր թիմակիցներին մեղադրելով՝ նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունը. Գևորգ Գրիգորյան Դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային և դիվանագիտական գործունեության ֆոնին. ՀՀԿ հայտարարությունը Ո՞վ կփոխարինի Ջալալ Հարությունյանին. «Հրապարակ» Պարգևավճար խորհրդարան չգնալու համար. «Իրատես» «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» «Շվարած ենք». Իմքայլականներին հրահանգել են թիվ ապահովել՝ մեկ մլն դրամ. «Հրապարակ» Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել. «Փաստ» Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ապահովելու համար հանրահավաք կանի. Երթը գլխավորելու է Փաշինյանը. «Փաստ» Մեկնարկում է Մեծ պահքի շրջանը. 48 օր «Փառահեղ միտք է՝ Չինաստանի հետ սահմանը բաց պահել, Իրանի հետ՝ փակել». Սուրեն Սահակյան Վաղը հանրապետության առանձին հատվածներում սպասվում է բուք․ Գագիկ Սուրենյան «Եթե այս հարցն էլ եք «պռավալ» տալիս, շատ խիստ պատասխան եք տալու». Արմեն Աշոտյանը՝ արցախյան հարցի ձևակերպումների մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Այդ ի՞նչ աշխատանքի համար են այդքան գումար ստացել, եթե նրանցից, հատկապես իշխանամետներից 95 տոկոսը ուղղակի անգրագետ են և դիլետանտ. Գագիկ Համբարյան ՀՀ նախագահը հասկացրել է՝ չի վավերացնի. Փաշինյանն էլ զանգել է Արարատ Միրզոյանին, ասել՝ հետաձգեք. «Հրապարակ» «Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ»
Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Կհամագործակցի՞ ԲՀԿ-ն Արթուր Վանեցյանի հետ. «Հրապարակ» «Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Միակ տարբերակը Հրայր Թովմասյանին կալանավորելն է. ինչ են քննարկել 4 ժամ. «Ժողովուրդ» Ռուստամ ջան (չեմ քծնում), քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները. Արփինե Հովհաննիսյան Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում. Ստեփան Դանիելյան Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում. «Հրապարակ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից 1․000․000 դրամի կաշառք պահանջելու և ստանալու դեպք

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Ինչպես տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի ՊԵԿ պաշտոնատար անձը, ավտոյուղերի իրացմամբ զբաղվող ընկերությունում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու, թույլ տված հարկային իրավախախտումները չարձանագրելու և ստուգայցեր չկատարելու համար, ՀՀ ՊԵԿ նախկին աշխատակցի միջնորդությամբ, ընկերության տնօրենից պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափի՝ 1 միլիոն ՀՀ դրամի կաշառք:

Բացի այդ, օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված ընկերության պատասխանատու աշխատակիցները դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք են բերել օգտագործված կամ անհայտ ծագման ավտոտրանսպորտային միջոցների շահագործման մեջ օգտագործվող, ինչպես նաև արտադրական նշանակության տարբեր տեսակի յուղեր, որոնք այլ յուղերի հետ խառնելուց և վերամշակելուց հետո լցրել են ճանաչված ապրանքանիշերով պիտակավորված տարաների մեջ և դրանց անվան տակ իրացրել։

Ընկերության պահեստային տարածքում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են յուղով լցված «Մոբայլ», «Լուկոյլ», «Գազպրոմնեֆտ» և այլ ճանաչված ապրանքանիշերով պիտակավորված տարբեր չափերի բազմաթիվ տարաներ, յուղերը պատրաստելու և տարաներում զմռսելու սարքեր, ինչպես նաև դեռևս չօգտագործված պիտակներ։ Ընկերության տնօրենի աշխատասենյակում հայտնաբերվել է նաև ապօրինի կերպով պահվող ինքնաշեն եղանակով պատրաստված, հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի փամփուշտով։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։