Այսօր՝ 2019-10-15 | RSS | FACEBOOK

Վանաձորում դանակահարել են 16–ամյա պատանու Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել սովորական չվերթով, էկոնոմ դասով. պարզաբանում «Էրեբունի» ԲԿ-ում 47-ամյա ծննդկան է մահացել Երևանն այն քաղաքն է, որը կարող է ընդունել մարտահրավերներ և հաղթահարել դրանք. Հայկ Մարության Եվրամիությունը զենքի վաճառքի արգելք կկիրառի Թուրքիայի դեմ Ոստիկանությունը՝ Դավիթ Սանասարյանի կողմից երեխա վրաերթի ենթարկելու լուրի մասին․ armdaily.am «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան. 168.am ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Սիրիացի քրդերի և Դամասկոսի համաձայնությանը սատարելու են Ռուսաստանը և Իրանը. Վարդան Ոսկանյան Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը Թուրքիայի օսմանյան մտածելակերպը աշխարհին ներկայացնելը բոլորիս գործն է. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Հանրապետության տարածքում ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները «Սիրիայում Թուրքիայի ռազմագործողության հետևանքով 550 քուրդ զինյալ է սպանվել»․ Թուրքիայի ՊՆ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն՝ այլ գործունեություն ծավալելու նպատակով. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան Արմավիրի ավտոկայանում 17-ամյա պատանին 15-ամյա դպրոցականի է դանակահարել Մահացել է մաթեմատիկոս, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Իգոր Զասլավսկին Նինոծմինդայում ընտանեկան բռնության մեղադրանքով ձերբակալվել են հայր և որդի ՀՊՏՀ ուսանողներ. «Գալոյանի գրեթե բոլոր գիտական աշխատանքները արտագրված են»
«Իմ խաչը». ֆիլմ` ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած հայի մասին Ինչ կասի Փաշինյանը Պուտինին ու Ռոհանիին Էրդողանից հետո Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի պրեմիերաներով Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին 96-ամյա վետերանն ամուսնացել է տղամարդու հետ Արթուր Ալեքսանյանը որոշել է վնասվածքով մասնակցել եզրափակչին Բուզանդի բնակիչների վտարման գործերով քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց տվել է 550.000 դոլար և 200.000 դոլար կաշառք, դատավորներին՝ 300-5.000 դոլար Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ «Վարդանանքը»՝ գրական թատրոնի ժանրում Անի Սամսոնյանը նախարարին առաջարկում է ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել ԱԱ. Ըմբիշների մի մասը վերադարձել է Հայաստան Ինչո՞ւ է աղմկում նախկին ռեժիմը. Մարուքյան Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Փաշինյանը հանդիպել է Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ) Հայաստանի անկախության տոնին անցկացվելու է վարչապետի մրցանակաբաշխություն Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ) Քաշաթաղում 27-ամյա բնակչի դի է հայտնաբերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Վիտալի Շիշկինին արտահանձնել են. Միգրացիոն ծառայությունն ասում է՝ տեղեկություն չունի. «168 ժամ»

 

«168 ժամ» թերթը գրում է. «Անցած շաբաթ սոցիալական ցանցերի հայկական տիրույթը փոթորկեց լուրն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն ապաստան է տվել Ռուսաստանում խարդախության մեղադրանքով բազմակի դատվածություն ունեցող, տարատեսակ խժդժությունների կազմակերպիչ, ազգայնական ռադիկալ գաղափարների դավանող, իրեն քաղհալածյալ համարող Վիտալի Շիշկինին։ Այդ մասին նա տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում։

Հետագայում, սակայն, լրագրող Էմիլ Բաբայանն ընդարձակ գրառմամբ ամբողջացրեց Շիշկինի գործունեությունը, համաձայն որի՝ ՌԴ Արզամաս քաղաքում «15 հայ ընտանիք, մոտ 50 հոգի հայ վտարեցին քաղաքից, խլեցին տներ, բիզնես: Դա վայրագություն էր, որի հետեւում կանգնած էր Շիշկինը: Նա ամենուր, ինչպես կարողանում էր՝ գոռում էր, որ ինքը ռուս ազգայնական է, նացիոնալ-սոցիալիստ, աջ: Իսկ այսօր «Ազատություն» ռադիոկայանի միջոցով ասում է, որ այդ ամենը ռուսական հատուկ ծառայություններն են հորինել»:

Հայաստանի Միգրացիոն ծառայությունը, մեկնաբանելով Շիշկինի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել էր, որ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքը մինչ այժմ չի կիրառվել, ասել է թե՝ Հայաստանը ոչ ոքի, այդ թվում եւ՝ Շիշկինին, ապաստան չի տվել` համաձայն այդ օրենքի:

Այս առումով Էմիլ Բաբայանը գրել էր. «Լավ, «Քաղաքական ապաստանի մասին» օրենքը չի կիրառվել: Բայց Հայաստանում կա ուրիշ օրենք, որը կոչվում է «Փախստականների ու ապաստանի մասին»: Դրանք երկու տարբեր օրենքներ են, երկուսն էլ ենթադրում են փախստականի կարգավիճակի տրամադրում: «Փախստականների ու ապաստանի մասին» օրենքում թվարկված են այն հիմքերը, համաձայն որոնց` Հայաստանը կարող է օտարերկրյա քաղաքացուն փախստական ճանաչել ու նրան համապատասխան կարգավիճակ տրամադրել: Այդ հիմքերը շատ չեն. Կամ մարդը հետապնդվում է որոշակի ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնական խմբին պատկանելու համար, կամ հետապնդվում է քաղաքական հայացքների համար: Վերջ, այլ հիմքեր չկան, կարող եք ինքներդ ստուգել (հոդված №6, մաս 1): Երաշխավորության նյութերում, որոնք Շիշկինը փոխանցել է Հայաստանի Միգրացիոն ծառայությանը, ասվում է, որ իրեն հետապնդում են հենց քաղաքական մոտիվներով. Իբր թե ինքը ընդդիմադիր գործիչ է ու վախենում է, որ իրեն կբռնի Պուտինը: Այլ կերպ ասած`Հայաստանի իշխանությունները բոլորին ասել են, որ Վիտալի Շիշկինին «քաղաքական ապաստան» չեն տվել, բայց տվել են «քաղաքական մոտիվներով փախստականի» կարգավիճակ: Իբր թե դրանում ինչ-որ տարբերություն կա»:

Եվ ահա 168.am-ը տեղեկություն ստացավ այն մասին, որ 2-3 օր առաջ Հայաստանը, ըստ երեւույթին խորամուխ լինելով խնդրի էության մեջ ու վախենալով անցանկալի զարգացումներից, արտահանձնել է Վիտալի Շիշկինին։

Եթե տեղեկությունը ճիշտ է, եւ իսկապես Շիշկինն արդեն Հայաստանում չէ, արդյո՞ք խնդիր չէ ապաստան ստացած մարդուն արտահանձնելը։

Մի՞թե հնարավոր չէր ավելի հետեւողական ու հեռատես լինել, նախապես ուսումնասիրել մարդու կենսագրությունը, գործունեությունն ու դավանած գաղափարներն առհասարակ, նախքան վերջինիս պաշտոնական կարգավիճակ տրամադրելը ՀՀ-ում։

Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Միգրացիոն ծառայության մամլո խոսնակ Նելլի Դավթյանից՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե արդյո՞ք Հայաստանն արտահանձնել է Վիտալի Շիշկինին։

«Չեմ կարող նման տեղեկատվություն հաստատել, որովհետեւ մենք պարզապես չունենք նման տեղեկություն»,- ասաց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում