Այսօր՝ 2019-09-15 | RSS | FACEBOOK

Թուրքմենստանի նախագահը նոր գիրք է գրել ալաբայների մասին Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն նոր հանդիպու՞մ Էրդողանը պատրաստ է Սիրիայի հարցով գագաթնաժողով անցկացնել Պուտինի, Մերկելի և Մակրոնի հետ Ախալքալաքի ասֆալտապատումն ավարտվում է, բայց որոշ փողոցներ կմնան առանց ասֆալտի Քաշաթաղում 27-ամյա բնակչի դի է հայտնաբերվել Ինչ կասի Փաշինյանը Պուտինին ու Ռոհանիին Էրդողանից հետո «Ամենաանապահով ընտանիքների և անձանց կյանքում երկար սպասված փոփոխություն տեղի կունենա». Զարուհի Բաթոյան Չարենցավանի մի քանի թաղամասերում ու Կարենիս գյուղում գազամատակարարումը կդադարեցվի Իլիա Երկրորդն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին ԱՄՆ-ում կինը բժիշկների սխալի պատճառով մեկ այլ ռասայի երեխա է լույս աշխարհ բերել «Նիկոլն այսօր հերթական անգամ ազդարարեց իր մոտալուտ քաղաքական վախճանի մասին»․ Շարմազանով Նոր գերեզմանատուն՝ Կալիֆորնիայում. Հանգուցյալներին ամփոփում են ծառերում Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը «Սուպերվարչապետությունից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետություն». Ստեփան Դանիելյան Ռուսական կեղծ ռուբլով գնել էին ծաղկեփունջ․ բերման է ենթարկվել «Օստապ Բենդեր» մականվամբ Ռուդիկը Բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը որևէ ձևով չի վտանգում բանկային համակարգի կայունությունը. Մեսրոպ Առաքելյան Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի պրեմիերաներով Գևորգ Դանիելյան. Սա անվերջ չի կարող ձգվել, մի պահ կկտրվի թելը Կլիմայի փոփոխությունները խանգարում են հողին կլանել ջուրը «Սրանից հետո հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ Լյուսյային չտեսնեմ էկրանին». «Հրապարակ»
Երկրաշարժ Արցախում Երկրաշարժ Հայաստանում «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառով 400․000 դոլարի կորուստ կունենամ, կառավարությունից ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել․ գործարար Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին «Կարծես՝ շատ քչերին է հետաքրքրում Ախթալայի պոչամբարը». Դանիել Իոաննիսյան Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ «Կին, ոչ թե տղամարդ». ֆլեշմոբ՝ ընդդեմ ԼԳԲՏ անձանց Ոստիկանները գետնին տապալեցին իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանին․ տեսանյութ․ factor.am Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Դեմ եմ ՀՀ-ում հանքերի շահագործմանը. «Իմ քայլի» պատգամավոր Ոստիկանությունը մտել է Սեյրան Սարոյանի տուն ու բերման ենթարկել այնտեղ գտնվողներին.Գեներալը հասցրել է փախչե՞լ. «Ժամանակ» Կոտայքի տեր ու տիրակալ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքակա՞ն. «Հրապարակ» Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին. Կարո Փայլան Թուրքիան մի շարք պտուղների արտադրության և արտահանման ոլորտում առաջատար դիրքեր ունի Թվով 4 զորամասերում աշխատավարձի բարձրացում չի եղել, բայց սպաները գումար չեն կորցնի. վարչապետ Հայտնաբերվել է Ադրբեջանի ՌՕՈւ կործանված ինքնաթիռի օդաչուի մարմինը Սամվել Բաբայանի գրասենյակը հերքում է «աֆերիստ» Կամոյի հետ առնչության մասին լուրը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն ուզում է լուծարել համալսարանի արհմիություն. նա մեծ հավակնություններ ունի. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանը որոշել է համալսարանի արհմիությունը լուծարել, որովհետեւ չի համաձայնել 30 աշխատակցի կրճատելու նրա որոշման հետ: Գեւորգյանը պատրաստվում է միակողմանի խզել արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը։

«Ճգնաժամային կառավարման կոչված Գեղամ Գեւորգյանը հասցրեց իր դեմ լարել ողջ համալսարանը. սա միայն անհնազանդներին իր թրի տակով անցկացնելու կռիվ չէ, նաեւ նյութական խնդիրներ են լուծվում` ստեղծել նոր արհմիություն եւ արհմիության ֆինանսական հոսքերը կառավարելի դարձնել»,- ասաց ԵՊՀ պատասխանատուներից մեկը:

Բայց չէ՞ որ Գեւորգյանը ԺՊ է եւ նոյեմբերի 25-ին կարող է լքել ռեկտորի պաշտոնը։ «Նա մեծ հավակնություններ ունի. կարծում է, որ սորոսական Հովհաննես Հովհաննիսյանին համալսարանը չի ընդունի, ինքը կմնա միակ ֆավորիտը։

Ընդ որում՝ եթե այդպես չլինի, ունի պահեստային տարբերակ` դառնալ ԳԱԱ պրեզիդենտ․ այդ ուղղությամբ եւս աշխատում է։

Ինչ վերաբերում է արհմիության հետ կոլեկտիվ պայմանագրի խզմանը, այն միակողմանի լուծելու իրավունք ինքը չունի, ու դա օրենքի բիրտ խախտում է. պետք է ունենա բոլոր աշխատակիցներիս, դեկանների համաձայնությունը»: Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանին հարցրինք` ռեկտորի պաշտոնակատարը ձեզ հետ քննարկե՞լ է պայմանագիրը լուծելու խնդիրը։ «Ո՛չ ռեկտորատի նիստում, ո՛չ կից խորհրդում հարցի մասին չի տեղեկացվել, պարզաբանում չի տրվել, պատճառների, նախադրյալների մասին որեւէ բան հայտնի չէ։ Ես, ինչպեսեւ մնացյալները, խնդրին տեղեկացել ենք մամուլից, արհմիության նկատմամբ ցայս որեւէ պրետենզիա չի եղել։ Կարծում եմ` գիտխորհրդի առաջիկա նիստին պետք է հնչեն պարզաբանումներ»:

Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանն էլ է դատի տվել ԵՊՀ-ին՝ այլ աշխատանքի տեղափոխելու մասին ռեկտորի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում