Այսօր՝ 2020-06-06 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ոչ միայն հարկ է քրեականացնել, այլև «արթնացնել» տասնամյակներ շարունակ թմբիրի մեջ հայտնված արհմիություններին. Գևորգ Դանիելյան

 

ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դարձյալ խորհրդարանական քննարկումների ստվերում. մարդկանց՝ «իր հոժար կամքով» աշխատանքից ազատվելու դիմում գրելուն դրդելը, ինչ նկատառումով էլ այն թելադրված լինի, կամա, թե ակամա նաև քաղաքական ենթատեքստ է ձեռք բերում, ծառայում քաղաքական խեղաթյուրված շահերին (այսինքն՝ սա բնավ բնորոշ չէ միայն հանրային ծառայությանը), ուստի ոչ միայն հարկ է քրեականացնել, այլև «արթնացնել» տասնամյակներ շարունակ թմբիր մեջ հայտնված արհմիություններին: Հակառակ պարագայում մենք կունենանք, որպես աշխատանք կամ պաշտոն ունենալու պայման՝ բացառապես քաղաքական գործընթացների մեջ ակտիվություն ցուցաբերելը, ինչի արդյունքում հանրությանը քաղաքականության մեջ ներգրավելու ազնիվ, իրավաչափ շարժառիթներն անխուսափելիորեն կնենգափոխվեն»։