Այսօր՝ 2019-09-22 | RSS | FACEBOOK

Էջմիածնում միմյանց են բախվել Mercedes-ն ու ВАЗ 2101-ն. 3 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց Թբիլիսիի հեռուստաաշտարակը՝ հայոց եռագույնի երանգներով «Անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը թշնամու կրակոցից վտանգավոր է». Սերժ Սարգսյան Դավիթ Տոնոյանը՝ Վայոց Ձորում սպային մարմնական վնասվածք պատճառելու մասին Ախալքալաքի կենտրոնական հրապարակի մուտքն արգելափակված է. մեծ շուքով նշվելու է Եվրոպայի օրը Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան Փաշինյանի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք. ապօրինի սպառվել է ավելի քան 1.7 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր. իրականացվելու է նաեւ պայմանական նշանակետերի խոցում Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Գարեգին Երկրորդ. Արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք անկախ պետականությանը «Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին՝ Անկախության օրվա առթիվ Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին Մենք անկախությունը նվաճել ենք մեր մարտական ընկերների, եղբայրների, որդիների կյանքի գնով, որևէ մեկը իրավունք չունի խարխլելու մեր երիտասարդ պետության հիմնասյուները. Սեյրան Օհանյան «Ժողովուրդ ջան, ե՞րբ եք հասկանալու, որ սրանց մեկի պոչը մյուսի տակն է». Լուսինե Հարոյան Փրկարարները բռնել են 2 իժ օձ, 1 սահնօձ և 1 անհայտ տեսակի օձ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է հիվանդությունից տուժած դեմքը Օգոստոսին Վրաստանի տուրիզմի եկամուտը նվազել է 10,6 տոկոսով
Երկրաշարժ Արցախում «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառով 400․000 դոլարի կորուստ կունենամ, կառավարությունից ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել․ գործարար «Կին, ոչ թե տղամարդ». ֆլեշմոբ՝ ընդդեմ ԼԳԲՏ անձանց Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը (ուղիղ). News.am «Ունենք լուրջ անկում». Հրանտ Բագրատյան Դոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին» (տեսանյութ) «Իշխանության դեմքը և վարչապետի նշանակումն ու մտերիմը». Հայկ Մարտիրոսյան Լևոն Ջուլֆալակյանը՝ պաշտոնը թողնելու և իր դժգոհությունների մասին Զոյա Թադևոսյանը մայրս է, իսկ ԿԳՄՍ փոխնախարարը՝ իմ լավ ընկերը, բայց բացառում եմ որևէ մեկի միջամտությունն իմ նշանակման հարցում. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար. tert.am Արդյո՞ք Թրամփն ունի հայկական ձայների կարիքը 29 տարի առաջ այս օրն ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը Ոստիկանները բացահայտել են քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները «Մաղթում եմ շուտ ազատում». Արթուր Աբրահամը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ) Սարի թաղում հայտնաբերվել է կանեփի 714 բույս Սառնարանների պահեստում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ) Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները

 

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են նրա իրավունքների հետ կապված բողոքներ: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Պաշտպանի որոշմամբ` դրանց կապակցությամբ նախաձեռնված է քննարկման վարույթ: Վարույթի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկման առարկա են նաև այն հարցերը, որոնք բարձրացրել է Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույցների ընթացքում: Ռոբերտ Քոչարյանի իրավունքների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել նաև մի շարք քաղաքացիներ:

1) Բարձրացված հարցերից մեկը վերաբերում է նրան, որ դեռ Ռոբերտ Քոչարյանի առաջին կալանավորման հաջորդ օրը՝ 2018 թվականի հուլիսի 28-ին քննիչի որոշմամբ արգելվել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նրա տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների և այլ անձանց հետ, ինչպես նաև կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ: Դրանից հետո, այդ արգելքը մերձավոր ազգականներից մի մասի հետ մասնակի վերացվել է, սակայն պահպանված է արգելքը Ռոբերտ Քոչարյանի որդիներից մեկի հետ: Ըստ փաստաբանի՝ այս որոշումն այլևս անիրավաչափ է և կիրառության համար չունի հիմքեր:

Մասնավորապես, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրած բողոքում նշել է փաստաբանը, քրեակատարողական հիմնարկը Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունները և հեռախոսային խոսակցություններն արգելելու համար հիմք է ընդունել դեռևս նախաքննության փուլում ու դեռ նրա առաջին կալանավորումից անմիջապես հետո քննիչի կայացրած որոշումը՝ չնայած նրան, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում ու վերջին անգամ նա կալանավորվել է հենց դատարանի վարույթում գործի գտնվելու ընթացքում: Ուստի, փաստաբանի համոզմամբ, առանց կոնկրետ փուլում վարույթի իրականացումը ստանձնած մարմնի, այսինքն՝ դատարանի որոշման քրեակատարողական հիմնարկն իրավունք չուներ արգելել Ռոբերտ Քոչարյանի կապն արտաքին աշխարհի ու առավել ևս՝ մերձավոր ազգականի հետ:

Այս հարցի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարություն է հասցեագրել անհրաժեշտ պարզաբանումների պահանջով գրություն: Այդ պարզաբանումների վերլուծության արդյունքներով Պաշտպանը համապատասխան հիմնավորումներով ու առաջարկով նախարարություն է ուղարկել լրացուցիչ գրություն:

2) Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև նրա փաստաբանների, մի շարք քաղաքացիների բարձրացրած մյուս հիմնական հարցը վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքն անիրավաչափ է: Դրանից բացի, նրանց պնդմամբ՝ անտեսվում է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը, դատական գործընթացներն անընդհատ ձգձգվում են, դատական նիստեր չեն կայանում, ինչի պատճառով նախևառաջ ոտնահարվում են նրա արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքները: Փաստաբանները նշել են, որ դատարանին հասցեագրած իրենց միջնորդությունները, այդ թվում՝ կապված կալանքից ազատ արձակելու, գրավի կիրառության հետ, դատարանն առհասարակ քննության չի արժանացնում, չեն նշանակվում դատական նիստեր՝ չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ տեղի է ունեցել դատավորի փոխարինում նորով:

Փաստաբանների բարձրացրած՝ վերը նշված հարցերը բնույթով այնպիսին են, որոնք պետք է կոնկրետ գործով քննարկման առարկա դարձնի միայն այդ գործով վարույթն իրականացնող մարմինը, կոնկրետ դեպքում՝ դատարանը:

Սույն հայտարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր կողմերի համար պարզաբանել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը Պաշտպանին արգելում է միջամտություն ցուցաբերել կամ քննարկման առարկա դարձնել այն հարցերը, որոնք առնչվում են կոնկրետ գործերով դատավորների լիազորությունների իրականացմանը: Հետևաբար, առաջնորդվելով օրենքով վերապահված իրավասության սահմաններով՝ Պաշտպանը ձեռնպահ է մնում որևէ այնպիսի գնահատական տալուց կամ գործողություն կատարելուց, որը դուրս է մեջբերված օրենսդրական արգելքի շրջանակից:

Այդուհանդերձ, նշված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են և գտնվում են մշտադիտարկման ներքո, քանի որ առնչվում են մարդու սահմանադրական իրավունքներին:

Այս տեսանկյունից Պաշտպանն արձանագրում է, որ կալանքի ու, առհասարակ, ազատությունից զրկելուն վերաբերող հարցերը դրանց հասցեատեր մարմիններից ու պաշտոնատար անձանցից պետության պոզիտիվ պարտականության ուժով պահանջում են առավելագույն ջանքեր՝ ապահովելու համար ազատությունից զրկված ցանկացած մարդու իրավունքների երաշխավորումը: Բոլոր դեպքերում, պետք է հաշվի առնել, որ կալանքը բարձր աստիճանի միջամտություն է անձի անձնական ազատությանը, ուստի դրա հետ կապված հարցերը պահանջում են հետաձգում չհանդուրժող քայլեր հանրային իշխանության կողմից՝ դրանց ցանկացած այնպիսի վիճարկման դեպքում, որը վերաբերում է անազատության մեջ գտնվելու իրավաչափությանը: Հարցն առավել արդիական է գործը քննող դատավորի փոփոխության պարագայում, երբ քննությունը պետք է սկսվի նորից ու կալանքին առնչվող հարցերը լինեն այնպիսինների թվում, որոնց պետք է անդրադարձ կատարվի հետաձգում չհանդուրժող դատավարական քայլերով:

3) Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել է նաև Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի 2019 թ. սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշումը:

Այդ որոշմամբ դատարանը սահմանել է ինչպես անհատական, այնպես էլ ընդհանուր միջոցներ:

Սույն հայտարարությամբ Պաշտպանը չի անդրադառնում Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանված անհատական միջոցներին, քանի որ դրանք առնչվում են Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործին և հետևաբար՝ գտնվում են բացառապես կոնկրետ գործի վարույթը ստանձնած դատարանի իրավասության տիրույթում:

Սահմանադրական դատարանի սահմանած ընդհանուր միջոցներն ունեն համակարգային բնույթ և վերաբերում են կամ կարող են վերաբերել նույն իրավիճակում հայտնված, դատարանի բնորոշմամբ, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց իրավունքներին առհասարակ:

Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանը հակ է համարում ընդգծել Սահմանադրական դատարանի կողմից՝ որպես օրենսդրի պարտականություն ձևակերպված ընդհանուր միջոցը. «...օրենսդիրը պարտավոր է սահմանել հստակ կանոնակարգումներ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան մինչդատական քրեական վարույթի նկատմամբ իրականացնել արդյունավետ դատախազական հսկողություն և դատական վերահսկողություն, ինչպես նաև, ի հավելումն ընդհանուր պահանջների, գնահատել նաև գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ հարուցվելիք կամ արդեն հարուցված քրեական հետապնդման, ուստի և կալանքի կիրառման իրավաչափությունը»:

Ուստի, այս հարցը պետք է դիտարկել՝ որպես լուծման ենթակա համակարգային բնույթի հարց: Այն առնչվում է ոչ միայն պաշտոնաթող Նախագահներին, այլ ունի առավել մեծ նշանակություն երկրի մարդու իրավունքների համակարգի համար, քանի որ գործնականում վերաբերում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի պատգամավորների, դատավորների ու հատուկ պաշտպանություն ունեցող մյուս պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիության հարցին:

Նկարագրված բոլոր հարցերը կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: