Այսօր՝ 2020-09-28 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Վրաստան-ԱՄՆ ուղիղ ավիաչվերթների վերաբերյալ բանակցություններ են սկսվում

 

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, նախարարության պատվիրակության հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ ամերիկյան երկու ավիաընկերությունների հետ դեպի Վրաստան ուղիղ ավիաչվերթներ իրականացնելու մասին բանակցություններ կվարի, հաղորդում է «Ալիք մեդիա»-ն։

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից հայտնում են, որ նախարարը կհանդիպի աշխարհի խոշորագույն Delta Air Lines և United airlines ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ, կներկայացնի Վրաստանի մասին մանրամասն շնորհանդես:

Թուրնավան ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-Վրաստան ուղիղ ավիաչվերթների մեկնարկը մի կողմից դրական քաղաքական քայլ կլինի ելնելով ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունից, մյուս կողմից գրավիչ՝ առևտրային ընկերությունների համար: